ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը պարտավոր է փոխհատուցել այն բոլոր քաղաքացիներին, որոնք այդքան գումար են վճարել այդ տխրահռչակ անձնագրերի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Համբարձումյանը իր  ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կենսաչափական անձնագիրն այլևս պարտադիր չէ». դե պատկերացրեք մարդու դեմքի արտահայությունն այս նախադասությունը կարդալիս, որը 40 000 դրամ է վճարել այս անձնագրի համար, քանի որ մի օր մեր ԱԺ-ն ու Կառավարությունը քնից զարթնել ու որոշել են, որ դա պարտադիր է։ Սա մանր, տարրական տեխնիկական խնդիր է, սակայն լավագույնս արտահայտում է մեր երկրում կառավարման համակարգի ճգնաժամն ու հասարակության կյանքի, գործունեության պատշաճ կազմակերպման մասին թյուր, աղքատ պատկերացումները։

Այսինքն, ստացվում է պետական ռեսուրս է ծախսվել, որշում է ընդունվել, այս որոշումը փաթաթել են քաղաքացիների վզին և ստիպել իրենց խղճուկ աշխատավարձերից կլորիկ գումար վճարել, ու էլի մի օր էլ քնից արթնացել են ու որոշել, որ վերջ էլ պարտադիր չէ։ Սա մեր պետության՝ հասարկության և նրա խնդիրների նկատմամբ գոյություն ունեցող անտարբերության լավագույն դրսևորումներից է։

Այս պարագայում պետությունը պարտավոր է փոխհատուցել այն բոլոր քաղաքացիներին, որոնք այդքան գումար են վճարել այդ տխրահռչակ անձնագրերի համար։

Մի՞թե չգիտեք, որ պաշտոնական տվյալներով 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում այս գումարը լուրջ թիվ է, որով մարդիկ ընդհուպ մինչև մեկ ամիս կարող են գոյատևել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular