ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց սեքսուալ խառնվածքները՝ ըստ հորոսկոպի նշանների

ՎԻԴԵՈ

Հորոսկոպի տարբեր նշանների տակ ծնված կանանց սեքսուալ խառնվածքների մասին՝ հակիրճ և հերթականությամբ.

Խոյ

Կին-խոյերը շատ զգացմունքային են, ինքնավստահ ու բռնկուն: Այդ ամենը չի փոփոխվում նաև ինտիմ կյանքում: Տղամարդու հետ ցանկացած վեճի դեպքում խոյ-կինը իրեն միշտ իրավացի է համարում ու տանել չի կարողանում թույլ մարդկանց: Ինչ-որ բան ասելիս անում է դա՝ նայելով զրուցակցի աչքերի մեջ, և ասում է այն, ինչ իրոք կարծում է: Կյանքում ընտրում է միայն ուժեղ տղամարդկանց, ընդ որում՝ իրենից էլ ուժեղ: Դեռ կոնֆետածաղիկային փուլում խոյ-կինը ի զորու է գրավել տղամարդուն՝ առանց թույլ տալու, որ վերջինս լարվի: Խոյ-կանայք պաշտում են սեքսը, անկողնում դրանց պեսը չկա, ու նրանք միշտ պատրաստ են տարբեր փորձարարությունների:

Ցուլ

Ցուլ-կանայք սիրում են զվարճանալ և սպոնտան սեքս՝ անկախ նրանից, թե տղամարդը ծանո՞թ է, թե՝ ոչ: Նրանք չեն հավատում վերերկրային սիրուն և միասերներին: Կին-ցուլը սիրում է նվերներ, ծաղիկներ, այցելություններ կինոթատրոն և դիսկոտեկներ: Նման կնոջը տղամարդը չի կարող ուժով վերցնել, որովհետև եթե նա ինչ-որ բան չի ուզում, այդ ինչ-որ բանը չի լինում: Զուգընկերոջ հետ վիճելիս մինչև վերջ մնում է իր կարծիքին: Անկողնում այդքան էլ չի ողջունում տարատեսակ այլասերվածությունները և գերադասում է ավանդական սեքս:

Երկվորյակներ

Կին-երկվորյակները հայտնի են իրենց փոփոխական տրամադրությամբ ու նախասիրություններով: Նրանք փոփոխվում են օրվա մեջ մի քանի անգամ, էլ չասենք, թե քանի անգամ՝ ողջ կյանքի ընթացքում: Այսօր նա կարող է աստվածացնել տղամարդուն, իսկ վաղը արդեն կարող է պարզապես դուրս վռնդել նրան: Նման փոփոխականությունը արտահայտվում է նաև սեքսի մեջ՝ նրան բարդ է բավարարել, ինչպես նաև ընտանեկան կյանքում է բարդ նրանց հետ: Երկվորյակները կարող են արագ սիրահարվել, բայց կարող են նաև հեշտությամբ բաժանվել, իսկ տղամարդուն երկվորյակ-կնոջ հետ մնում է միայն հարմարվել նրա աշխարհայացքին ու կանոններին:

BarbieDoll | via TumblrԽեցգետին

Խեցգետին-կինը ձանձրալի է: Նա պատճառով և առանց պատճառի կարող է քննադատել տղամարդուն, ինչի պատճառով տղամարդիկ հաճախ փախչում են խեցգետիններից: Նրան անընդհատ պետք է լսել, որ ինքը գեղեցիկ է և անփոխարինելի: Ընդ որում, մեկ նման հաճոյախոսությունը կարող է հեշտորեն բերել սեքսի ու անգամ ամուսնության: Խեցգետին-կանայք բազմաթիվ բարդույթներ ունեն, որոնք նրանց հիստերիկ, խանդոտ ու նյարդային են դարձնում: Բաժանվելով նման կնոջից՝ տղամարդը դեռ երկար է անհանգստությամբ հիշելու այդ հարաբերությունները, որովհետև հիստերիաներն ու սպառնալիքները խոր հետք են թողնում: Խեցգետին-կանայք սեքս սիրում են, թեև չեն կարող պարծենալ ինչ-որ նշանակալի ձեռքբերումներով:

Առյուծ

Առյուծ-կանայք տղամարդկանց համար իսկական թագուհիներ են… համենայն դեպս, նրանք շատ են ուզում լինել այդպիսին և ձգտում են դրան: Նրանք ուզում են թանկարժեք նվերներ, ծաղիկներ, սիրո խոստովանություններ, իրենց վեհությունը, անկրկնելիությունն ու տաղանդները գովաբանող հաճոյախոսություններ: Սովորաբար ընտրում են նրանք, ոչ թե իրենց են ընտրում, իսկ դավաճանությունը առյուծները ներել չեն կարողանում: Եթե հանկարծ տղամարդը դավաճանեց, ապա առյուծ-կինը կանի ամենը, որ վերջնականապես ցեղում թաղի տղամարդուն ու վրեժխնդիր լինի: Փոխարենը, առյուծ-կանայք հեշտությամբ են գնում փոխզիջումների, բարի են և արձագանքող: Անկողնում առյուծ-կանայք նույնպես թագուհիներ են: Նրանք շատ հմտություններ ունեն և անընդհատ զարգացնում են դրանք, բայց անգամ սեքսում նրանք սիրում են առաջնորդի դերը, իսկ նրանց ամենասիրելի դիրքը «Հեծյալն է»:

Կույս

Կույս-կանայք երկար ու համառորեն են փնտրում իրենց միակին և այդ փնտրտուքների ճանապարհին կարող են քնել տասնյակ «ոչ միակների» հետ: Նրանք սիրում են բարի և քնքուշ ձևանալ, բայց իրականում նրանք գայլերն են՝ քողարկված գառան մորթով: Նրանք իշխող են, էգոիստ, իսկ երբեմն էլ՝ ֆրիգիդային… այս ամենը համատեղված է Կույսի մոտ: Նա լավ է տիրապետում անկողնային տեխնիկային, սովորաբար պասիվ են և դժվարությամբ են համաձայնում փորձարարությունների:

Կշեռք

Կշեռք-կանայք տիպիկ տնարարներ են: Նրանք սեքսը հեշտությամբ կփոխարինեն սիրելիի ընկերակցությամբ ֆիլմ նայելու հետ, նրանք չափազանց պահանջկոտ չեն կենցաղում, հեշտությամբ գնում են փոխզիջումների և հանդուրժող են: Սակայն եթե բարկացնեք կշեռք-կնոջը, ապա ձեզ հետևանքները հաստատ քիչ չեն թվա: Նա սիրում է տղամարդուց ստանալ անմեղ բիժուտերիա, քնքուշ խոսքեր և շատ է սիրում համբուրվել: Անկողնում նրանք սովորաբար չեն կարող ինչ-որ բանով զարմացնել զուգընկերոջը, նրանք պասիվ են և, որպես կանոն, սեքսին վերաբերում են զուտ որպես ամուսնական պարտականության:

NICE BABY♥Կարիճ

Այս կանայք իսկական սեքս-բոմբեր են անկողնում: Նրանք շատ են սիրում սեքսը և պատրաստ են ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զբաղվել սեքսով և գիտեն, թե ինչպես դա անել: Անկողնում և առհասարակ հարաբերություններում հեշտությամբ գնում են ցանկացած տիպի փորձարարությունների: Երբեմն հանդես են գալիս որպես ազատ սիրո կողմնակիցներ: Խանդոտ են, բռնկուն, հիշաչար… բայց նրանց հեշտությամբ կարելի է մեղմել՝ նվերներով ու լավ վերաբերմունքով:

Աղեղնավոր

Աղեղնավոր-կանայք իսկական стервa-ներ են: Նրանք ունեն բազմաթիվ քմահաճույքներ, պահանջում են շատ ուշադրություն իրենց հանդեպ, և այս ամենը վախեցնում է տղամարդկանց: Միևնույն ժամանակ, աղեղնավոր-կանայք գնահատում են տղամարդկանց զգացմունքները, երևակայությունը և իրենց ուրախացնելու ցանկությունը: Անկողնում սովորաբար անկաշկանդ են, սակայն երբեմն բարդույթները թույլ չեն տալիս նրանց ամբողջովին բացվել: Սիրելիի դավաճանությունը կարող է երկար ժամանակով դեպրեսիայի մեջ գցել նրանց, որից նրանք մեծ դժվարությամբ են դուրս գալիս: Աղեղնավոր-կանայք սիրում են ճշմարտությունը և այն չեն թաքցնում իրենց մտերիմներից:

Այծեղջյուր

Կին-այծեղջյուրները շատ վատ բնավորություն ունեն. նրանք վիճում են միշտ և բոլորի հետ՝ սիրելիների, երեխաների, կոլեգաների, հարևանների և այլն: Այսպիսի կանայք շատ են սիրում իրենց, էգոիստիկ են, չոր և բնավորությամբ բավականին նման են Կույսերին: Այսքանով հանդերձ, այծեղջյուր-կանայք շատ են սիրում սեքսը և միշտ ուզում են, ինչի արդյունքում հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ մաստուրբացիայյով են զբաղվում: Տղամարդկանց այծեղջյուր-կանայք իրենք են ընտրում՝ չնայած նրան, որ այդ ընտրությունը հաճախ սխալ է լինում: Նրանց բարիացնել հնարավոր է միայն ամեն ինչում համաձայնելով նրանց հետ:

TumblrՋրհոս

Ջրհոս-կանայք շատ մանրակրկիտ են հետևում իրենց արտաքին տեսքին, որպեսզի դուր գան իրենց տղամարդկանց: Նրանք գնահատում են ազատությունը և երբեմն շատ երկար թույլ չեն տալիս տղամարդուն մոտենալ իրենց մարմնին և ներխուժել իրենց հոգու մեջ: Նա միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է, բայց միշտ ընտրում է ամենաինքնավստահին, եթե անգամ վերջինիս մոտ դիրք ու ֆինանսներ չկան: Սեքսը նրան քիչ է հետաքրքրում, և ջրհոս-կանայք կարող են հեշտությամբ հրաժարվել դրանից, եթե լինի համապատասխան հնարավորություն: Անկողնում պասիվ են ու չեն սիրում տարատեսակ այլասերումներ:

Ձկներ

Ձկներ-կանայք հեշտությամբ կարող են տրվել անգամ անծանոթ տղամարդու, որովհետև շատ են սիրում սեքսը: Որպես կանոն, նրանց մոտ հարաբերությունները գրեթե միշտ սկսում են ինտիմից: Նրանց հեշտ է գրավել ձեր վերաբերմունքով, ուշադրությամբ, ծաղիկներով ու այլ հաճելի մանրունքներով:  Այս կանայք շատ են սիրում համբույրներն ու փաղաքշանքը: Ձկներ-կանայք հաճախ բիսեքսուալ են, ինչը կարող է տղամարդու սրտով լինել, եթե նա ցանկանում նման էքսպերիմենտներ անել: Միևնույն ժամանակ, ձկներ-կանայք շատ հավատարիմ են ու չեն ներում սուտը և դավաճանությունը:

Մանրամասներն՝  այստեղ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular