ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր է կորել հումորային հաղորդումներից հայտնի Դելոն, ինչո՞վ է նա այժմ զբաղված (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հեռուստադիտողների մի ստվար զանգված հետաքրքրված է` ուր է կորել հումորային նախագծերի հայտնի դեմքերից մեկը` հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը` նույն ինքը` Դելոն, ում հիշում ենք նաեւ «Բլեֆ» հաղորդումից, որի շրջանակներում նա տարբեր «փորձությունների» էր ենթարկում աստղերին:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Դելոյի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն 2.5 տարի է` ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում.

«Այստեղ հասցրել եմ երկու ներկայացման մեջ հանդես գալ. կյանքումս առաջին անգամ խաղացել եմ թատրոնում` մարմնավորելով հումորային կերպարներ, նաեւ զբաղվում եմ գովազդային հոլովակների պրոդյուսինգով. արդեն նկարահանել եմ 5 հոլովակ:

Ի դեպ, եթե պատվիրատուն ցանկություն է հայտնում, նաեւ նկարահանվում եմ այդ հոլովակներում»,- ասաց նա:

13936994_1107370192677379_1439309998_n

Մեր այն հարցին, թե արդյոք հեռուստադիտողները կտեսնեն Դելոյին նոր կերպարներում, վերջինս պատասխանեց. «Այո՛, սակայն ժամկետների ու ֆորմատի վերաբերյալ փակագծեր բացել դեռ չեմ կարող»:

Մենք նաեւ հարցրինք` որքան ժամանակ է հումորիստը պատրաստվում մնալ ԱՄՆ-ում եւ արդյոք ծրագրում է վերադառնալ Հայաստան. «Միացյալ Նահանգներում դեռ կմնամ այնքան ժամանակ, մինչեւ կհաջողվի լուծել թղթաբանական որոշ հարցեր, որպեսզի կարողանամ գալ հայրենիք:

Հայաստանն իմ տունն է, իսկ աշխարհի բոլոր մնացած տեղերում ես զբոսաշրջիկ եմ, այնպես որ անպայման գալու եմ»,-խոստացավ Դելոն` հավելելով, որ պահում է հայաստանցի ընկերների ու գործընկերների հետ կապը:

13900704_1107370186010713_1776388770_n

Անդրադառնալով ապագայի հետ կապված նպատակներին` հումորիստը նշեց. «Ես ուրախ ու երջանիկ եմ իմ կյանքում ապրած ամեն վայրկյանի համար եւ շարունակում եմ նույն լավատեսությամբ ապրել ու համոզված եմ, որ կհասնեմ իմ բոլոր նպատակներին»: Հավելենք, որ Դելոն եւ կինը` Ռուզաննան, սպասում են իրենց առաջնեկին: Նրանց արու զավակը լույս աշխարհ կգա սեպտեմբերին:

13942374_1107370189344046_593859418_n

Աննա Բաբաջանյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular