ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


23–ամյա լոռեցին բռնաբարել է բարեկամուհուն, խեղդամահ արել, ապա այրել դին. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

23–ամյա լոռեցին մեղավոր է ճանաչվել բռնաբարությամբ զուգորդված սպանություն կատարելու մեջ։

Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, գրում է 168.am–ը։

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը ժամը 02-ի սահմաններում ամբաստանյալը ոգելից խմիչք օգտագործած վիճակում սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է շիզոֆրենիայով տառապող իր ազգականի տուն, որտեղ նրան առաջարկել, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

Աղբյուրի հաղորդմամբ, մերժում ստանալով, ինչպես նաև վրդովվելով ոսիկաններին դիմելու վերջինիս դիրքորոշումից` ամբաստանյալը նախ ապտակել, որից հետո կպչուն ժապավենով փակել է տուժողի բերանը, խալաթով կապել ձեռքերը, սրբիչի գործադրմամբ փակել շնչուղիները ու տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի ընթացքում խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մասամբ այրել է դիակն ու անկողնային պարագաները։

Ըստ դատական ակտի՝ տուժողի բռնաբարությամբ զուգորդված սպանելու համար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, թե քրեական գործի նախաքննության, և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular