ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱԿ–ի գործընկեր կուսակցությունը կկատարի «իր քայլը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը և Հրազդանի, Շիրակի, Արմավիրի բոլոր մարզային կառույցները միացել են ժողովրդական ալիքին, ժողովրդի հետ են ու ժողովրդի կողքին:

Նման որոշում կուսակցությունը կայացրել է այսօր առավոտյան և կարծում են, որ այսօրվա շարժումը, որին առավելապես երիտասարդներ են մասնակցում և հուժկու ալիք են բարձրացրել, պետք է որ հասնի իր տրամաբանական հաղթական ավարտին:

«Այսպես ապրել այլևս անհնարին է, այս շարժումը ցույց տվեց, որ դեռ պայքարի ներուժ կա: Եվ հետաքրքիրն այն է, որ շարժման հիմնական լոկոմոտիվը երիտասարդներն են: Ավելի վաղ թվում էր, թե հասարակությունը հուսալքված է, իսկ երիտասարդությունն՝ անտարբեր, սակայն այսօրվա բազմամարդ ակցիաները և իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ չէ, որ կորած է: Բոլորի դեմքին արթնացել է հույսի շողը, և ես շատ կափսոսեմ, եթե նորից հուսախաբ անենք այս ժողովրդին»,– ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև նշեց, որ վստահ է, թե այս շարժումն ունենալու է իր հաղթական ավարտը: «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը, ով նախորդ խորհրդարանական ընտրություններին հանդես է եկել ՀԱԿ–ի ցուցակով, նշեց, որ տեղեկացված չէ, թե նախկին գործընկեր կուսակցությունն ինչ որոշում է կայացրել և կմիանա՞ն արդյոք շարժմանը, թե՝ ոչ:

«Հանրահավաքի ժամանակ ես տեսա ՀԱԿ որոշ անդամների, սակայն ի՞նչ որոշում կկայացնեն վարչության անդամները, չեմ կարող ասել: Բայց ես, որպես քաղաքական գործիչ, որպես հայ մարդ, չեմ կարող անտարբեր մնալ և ընդդիմադիր քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ միանալ շարժմանը»,– ասաց Ա. Եղոյանը:

Նիկոլ Փաշինյանի կողքին նախկինից հայտնի հատուկենտ քաղաքական գործիչների առկայությունը նա չի կարևորում, քանի որ, ըստ կուսակցության ղեկավարի, այս պահին հայտնի դեմքը ժողովուրդն է:

«Հայտնի դեմքը ժողովուրդն է, և ինքն է պայքարում, որոշում իր իրավունքների, ազատ ապրելու և այս վիճակից դուրս գալու համար: Հիմա ոչ թե նախընտրական և հետընտրական պրոցեսներ են տեղի ունենում, այլ այն, ինչ պետք է վաղուց տեղի ունենար: Երկար տարիների դադարից հետո ժողովուրդը վերջապես արթնացավ և ցույց տվեց, որ այլևս չի կարողանում այսպես ապրել, քանի որ գնում ենք դեպի բռնապետություն: Եվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող դրա դեմ միայնակ պայքարել, դրա դեմ պետք է միասնական համախմբված պայքար մղի ժողովուրդը և կանխի Հայաստանի սուլթանացումը»,– ասաց Ա. Եղոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular