ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալավերդիում ծծմբի երկօքսիդի քանակը 3 անգամ գերազանցում է նորման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, փետրվար ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1131 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1436 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 19 հազար 858 և 9 հազար 605 դիտարկում:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում արված հրապարակումից: Համաձայն ուսումնասիրության՝ դիտակետեր ունեցող 11 քաղաքներից վիճակը նորմայի սահմաններից դուրս է երկուսում, որոնք երկուսն էլ գտնվում են Լոռու մարզում: Խոսքը Ալավերդի և Վանաձոր քաղաքների մասին է:

Երկու քաղաքներում նորմայի սահմանները գերազանցել են ընդհանուր փոշու և ծծմբի երկօքսիդի ցուցանիշները: Վանաձորում փոշու և ծծմբի երկօքսիդի ցուցանիշները գերազանցել են նորման համապատասխանաբար 1,7 և 1,5 անգամ, իսկ Ալավերդիում՝ 2,9 և 2,2 անգամ:

Վանաձորում նորմայի սահմաններում են գտնվել միայն ազոտի երկօքսիդի ցուցանիշները, իսկ Ալավերդիում՝ ազոտի օքսիդի և ածխածնի մոնօքսիդի ցուցանիշները:

Փետրվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 14 գետերի և Երևանյան լճի 32 դիտակետերում: Վերցված 32 փորձանմուշներում որոշվել է 50-ական ցուցանիշ: Օրինակ՝ Փամբակում հայտնաբերվել է ֆոսֆատ, անօրգանական ազոտ, Դեբեդում՝ ալյումին, երկաթ, մոլիբդեն, Հրազդանում՝ մանգան, կոբալտ, բարիում և այլն:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular