ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմիկ Հովհաննիսյան` «Շնորհավոր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում ապրող,աշխատող, ստեղծագործող յուրաքանչյուր հայ կամենում է իր հայրենակիցներին տարբեր ուրախ առիթներով հանդիպել ու սրտանց շնորհավոր ասել: Առավել ևս, եթե ունես գեղեցիկ ձայնային տվյալներ, ուրեմն այդ առիթը նաև քոնն է: Երգիչ Ռազմիկ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը ունի «Շնորհավոր» անվանումը, այն հնչում է գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, որն էլ պատճառ էր երգչի հետ զրուցելու` կապված երգի, տեսահոլովակի հետ:

-Համացանցը ողողված է ձեր տեսահոլովակով, այն դրական էներգիա, բարձր տրամադրություն է փոխանցում: Մանրամասնեք, խնդրում եմ, ո՞ւմն էր տեսահոլովակի գաղափարը, ինչպես ծնվեց երգը:

Երգը ծնվեց իմ ընկերոջ ` տաղանդավոր երգահան Արման Անտոնյանի շնորհիվ: Թիմային քննարկման արդյունքում որոշեցինք, որ չի նշվելու թե ինչ առիթն ենք հատուկ շնորհավորում ` պսակադրություն, մկրտություն, թե տարեդարձ: Ռեժիսոր Կարեն Հարությունյանը նկարահանեց տեսահոլովակը, և մինչ այժմ դրական կարծիքներ ենք դեռևս լսում:

 

-Ուրախությունների ժամանակ ընկերների, թ՞ե հարազատների դերն եք կարևորում:

-Երկու կողմերի դերն էլ կարևոր են: Բարի կամեցող, սրտացսվ ընկեր, հարազատ իրենց ներկայությամբ հարստացնում, ամբողջացնում են ուրախ առիթը հայկական օջախում մեկ հարկի տակ հավաքված:

-Ընկերական հավաքույթների ժամանակ ավելի շատ տրամադրություն ստեղծո՞ղ եք , թե վայելող:

-Ավելի շատ տրամադրություն ստեղծող հաշվի առնելով մասնագիտությունս, սակայն ինչ խոսք նաև վայելող եմ: 

-Տեսահոլովակն ավարտվում է նոր ընտանիքի ստեղծման օրհնված առիթով , սիրելի էակի համար ի՞նչ քայլերի եք պատրաստ:

-Ամեն խելահեղ քայլի ընդունակ եմ, այն իմ գիտակից արարքով կապացուցի նրան, որ սիրում եմ: Ռուսական մի ասացվածք կա` «Հանուն սիրո սարեր շուռ կտամ»:

-Դուք նվիրվածությամբ, զգացմունքներով , թ՞ե նյութական նվերով եք նախընտրում շնորհավորել ձեր սիրելիներին առիթի դեպքում:

-Առաջնահերթ կարևորում եմ զգացմունքները, նվիրվածությունը սիրելի անձանց հանդեպ, սակայն նյութական նվերը նունպես կարևոր է:

-Մասնագիտության, աշխատանքի բերումով շնորհավոր ո՞ր դեպքում եք ավելի շատ ասում: 

-Ճիշտն ասած շնորհավոր ասելու բազմաթիվ առիթներ եմ ունենում , ու քանի որ ապրում եմ ՌԴ - ում , որտեղ հայերը շատ են, առիթների ժամանակ միշտ իրար կողքի են լինում մեզ էլ հաճելի է, որ երգն ու երաժշտությունը հնչում է հայերենով ու կարողանում ենք ասել շնորհավոր:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular