ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսման վարձը զեղչում են, բայց զինգրքույկներում չեն գրում, որ ապրիլյան պատերազմի մասնակից են. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ շատերը ապրիլյան պատերազմի մասնակիցներին ու հերոսներին հիշում են, երբ իրենց է հարկավոր: Նրանց հետ նկարվում են, նկարները տարածում, մի լավ «փիառվում» ու վերջ: Տարվա մեջ նրանց հիմնականում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, իսկ մնացած ժամանակ մերօրյա հերոսները շարունակում են իրենց կյանքով ու հոգսով ապրել՝ սրտում լուռ հիշելով իրենց այն մարտական ընկերներին, ում այդպես էլ բախտ չվիճակվեց տուն վերադառնալ:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը 50–ից ավելի ներկայացուցիչ ունի: Ֆինանսավորում չունեն: Աջակիցներին փնտրում են սեփական ջանքերով:

Իրենց զոհված ընկերների հարազատներին այցելելու համար կազմակերպությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Եվ որպես աջակցություն գերատեսչությունից ստացել ու յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի փոխանցել են 50 հազարական դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության օգնությամբ կազմակերպել են բարեգործական համերգ, որից ստացված հասույթը՝ մոտ 2 մլն դրամ, տրամադրել են վերականգնողական կենտրոնին, որտեղ բուժվում են իրենց զինակից ընկերները:

«Կազմակերպել ենք նաև ժամանցային ծրագիր մեր բոլոր վիրավոր տղաների համար, որպեսզի նրանց առօրյան ինչ–որ տեղ փոխվի և տղաներն իրենց ավելի լիարժեք զգան: Այս ընթացքում մասնակցել ենք մեր զոհված ընկերների պատվին կառուցված հուշաքարերի բացման արարողություններին: Մեր կազմակերպության անդամները ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Մեր նպատակն է թույլ չտալ նաև, որ մարդիկ, մեր անունը շահարկելով, մեզ համար անվայել ու անընդունելի գործերով զբաղվեն»,– ասաց Մ. Մանուկյանը:

Սեփական առողջությունից ավելի կարևորելով ու բարձր դասելով երկրի պաշտպանության հարցը, «Փաստ»–ի զրուցակիցը նշեց, որ առաջնագծում եղած ցանկացած մարդ լավ գիտակցում է, թե ինչ է նշանակում երկրի սահմանների անվտանգության համար պատասխանատու լինելը:

«Երբ ընկերդ հետ չի վերադառնում, այդ ժամանակ հասկանում ես կյանքի ողջ դառնությունը: Եվ նրանք, ովքեր տեսել են այդ դառնությունը, իրավունք չունեն զոհված զինծառայողների հարազատներին չհիշել: Պատերազմից հետո տուն վերադարձածները պարտավոր են շարունակել նաև զոհված ընկերների գործը, ճանաչել, շփվել իրենց զինակից ընկերների ընտանիքների հետ, քանի որ նաև նրանց շնորհիվ է, որ մենք կարողացանք վերադառնալ»,– ասաց Մ. Մանուկյանը:

Կազմակերպության անդամներով գյուղեր այցելելը բավականին ծախսեր է պահանջում: Եվ տղաները իրենց զոհված ընկերների ընտանիքներին այցելելու համար հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում: Դիմել են հայտնի գրեթե բոլոր բարերաններին ու կազմակերպությունների ղեկավարներին, բայց իրենց դիմումները այդպես էլ մնացել են անպատասխան:

«Մեզ համար շատ վիրավորական է, երբ մեր դիմումներին չեն արձագանքում, այն դեպքում, երբ մարտական օրերի ժամանակ մեր դիրքեր եկած մարդիկ ասում էին, թե խնդիր ունենանք, կարող ենք իրենց դիմել: Հասցեներ էին տալիս, բայց այսօր թե՛ իրենց խոսքերն են մոռացել, թե՛ մեզ: Ամիսներով մեզ հերթ են կանգնեցնում, չեն ընդունում, մեզնից խուսափում են: Եվ եթե մտածում են, որ գնում ենք իրենցից գումար մուրալու, ապա սխալվում են: Եվ եթե ինչ–որ օգնություն էլ ստանում ենք, ամեն մի լումայի համար հաշվետվություն ենք ներկայացնում: Մեզ համար վիրավորական է, որ շատ անգամ փիառի համար մեզ ու մեր ընկերներին օգտագործում են ու հետո մոռանում»,– ասաց Մ. Մանուկյանը:

Մեկ այլ նախաձեռնության շնորհիվ ապրիլյան պատերազմի մասնակից–հերոսներից մոտ 10–ը կհամալրեն «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցների շարքերը:

Ինչ վերաբերում է պատերազմի մասնակից տղաների զինգրքույկների գրառմանը, Մ. Մանուկյանը նշեց, որ այդ հարցը այդպես էլ չի լուծվել:

«Ուսման վարձերի զեղչերի հետ կապված խնդիրներ են լինում: Մենք բողոքի ակցիա կազմակերպեցինք, որից հետո պաշտպանության նախարարը կարգադրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում եղած տղաների համար նույնպես «Երիտասարդական հիմնադրամը» ուսման վարձի 20% զեղչ տրամադրի: 30% էլ ուսման վարձը զեղչում են մարտական հերթապահությանը մասնակցելու համար: Այսինքն, պատերազմի ընթացքում առաջնագծում եղած տղաների ուսման վարձը 50% զեղչում են, բայց զինգրքույկներում չեն գրում այն մասին, որ նրանք քառօրյա պատերազմի մասնակից են եղել: Ես դա համարում եմ պատմության կեղծում և ով կփորձի հակառակը պնդել, ես կհամարեմ, որ ստորություն է անում: Եվ եթե ողջ առաջնագծում պատերազմ է հայտարարված եղել, ապա բոլոր զինվորները համարվում են պատերազմի մասնակից, անկախ նրանից, թե որտեղ ինչ կորուստ է տեղի ունեցել: Եվ զավեշտն այն է, որ նույն տարածաշրջանում ծառայած մի զինվորի զինգրքույկում գրել են, որ պատերազմի մասնակից է, մյուսի զինգրքույկում նման գրառում չկա: Դա այն դեպքում, երբ պատերազմ էր հայտարարված ողջ առաջնագծում: Սա անթույլատրելի է»,– ասաց Մ. Մանուկյանը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular