ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիական ճգնաժամն ամենաթեժ փուլում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարոն Մեհրաբյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է ՌԴ–ին՝ Սիրիային հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ: Ի՞նչ զարգացում ու հանգուցալուծում է կանխատեսվում Մերձավոր Արևելքում:

– Թրամփի երեկվա հայտարարությամբ, փաստորեն, կարելի է ասել, որ սիրիական ճգնաժամն իր ողջ զարգացման ընթացքում թևակոխեց երևի ամենաթեժ փուլ՝ կապված արդեն արտաքին խաղացողների միջամտության հետ: Դեպքերի տրամաբանությունից դատելով, ըստ իս՝ ամեն ինչ գնում է դեպի ԱՄՆ ակտիվ միջամտություն: Ընդ որում՝ ԱՄՆ–ն ոչ թե միայնակ կլինի, այլ կոալիցիայի հետ՝ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի մասնակցությամբ: Բայց սրանով կարծել, որ Սիրիայում ներքին հակամարտության հիմքերը կվերանան, դա էլ այդպես չէ: Ըստ ամենայնի՝ մենք պետք է փաստենք, որ Սիրիան, որպես պետություն, գոյություն չունի: Եվ գոյություն չունի մի պատճառով՝ սիրիացիներ չկան: Այնտեղ կան սունիներ, ալավիններ, քրդեր, քրիստոնյաներ, բայց չկա սիրիացի և, փաստորեն, չի էլ եղել: Այսինքն՝ մենք կարող ենք ավելի հեռուն գնալով ասել, որ այնուամենայնիվ, «sykes–picot»–ի՝ սահմանների այդ ճարտարապետությունը, որը ձևավորվեց առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով, այլևս չկա (Սայքս–Պիկոյի համաձայնագիրը կնքվել է 1916 թ. մայիսի 16–ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Այն Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին է): Արդյունքում սա ոչ թե ազատություն բերեց արաբներին, այլ նոր փորձանք դարձավ: Երբ հետո նրանք անկախացան, և այդ՝ արդեն իսկ գծված սահմաններով ձևավորվեցին պետությունները, մենք հասկացանք, որ այդ պետությունները, բացի Եգիպտոսից, հիմնականում արհեստական բնույթ են կրում: Այսինքն՝ սահմանները կան, պետության անունը կա, բայց չկա այդ պետության ազգը: Եվ ավելի գերիշխողն առայժմ մնում է ոչ թե ազգային, այլ ցեղային, կրոնական ինքնաճանաչումը: Սա էլ դիկտատուրայի դեմ պայքարի պայմաններ է բերում, բայց տեսնում ենք, որ այդ ինքնությունն, այնուամենայնիվ դառնում է առաջնային: Արդյունքում՝ Մերձավոր Արևելքում մշտապես պետության ճգնաժամ ենք տեսնում: Հետևապես՝ ես Սիրիայում ապագա չեմ տեսնում: Ըստ իս՝ «sykes–picot»–ի համակարգն, այնուամենայնիվ, դե յուրե կցրվի: Եվ որքան էլ հանգամանքը դուր չգա Թուրքիային, որն ուղղակի սարսափում է նման ապագայից, այդուհանդերձ, այլ լուծում չկա: Բացի այդ՝ Մերձավոր Արևելքի և Բալկանների միջև զուգահեռ կա. այսինքն՝ խաղաղության հասնելու համար այնտեղից նախևառաջ պետք է դուրս շպրտել Թուրքիային և Ռուսաստանին: Նույնը նաև Մերձավոր Արևելքի դեպքում պետք է լինի: Բայց մենք Սիրիայի պարագայում ուղիղ հակառակը տեսանք:

– Սիրիայում առկա լարվածությունը տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենա: Հայաստանը կարո՞ղ է անմասն մնալ կանխատեսվող գործընթացներից ու զարգացումներից:

– Ընդհանրապես մեր տարածաշրջաններն ինչ–որ տեղ հաղորդակցվող անոթներ են հիշեցնում: Բայց մյուս կողմից էլ՝ առայժմ ուղիղ ազդեցության մասին դժվար է խոսել: Անուղղակի, իհարկե, կա, որովհետև դա բերում է ՌԴ–Արևմուտք հարաբերությունների թեժացմանը, ինչը մեր տարածաշրջանի վրա չի կարող չանդրադառնալ: Թեև միջնորդավորված ձևով, բայց, այո՛, անդրադարձը կա: Մերձավոր Արևելքում այս իրադարձությունների բերումով էապես սրվում են ԱՄՆ և Արևմուտք հարաբերությունները, ՌԴ–Թուրքիա հարաբերությունների դեպքում էլ ամեն ինչ այդքան պարզ չէ: Այս ամենն անուղղակի ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա:

Հետևապես՝ մենք պետք է շատ մեծ ուշադրությամբ հետևենք այս իրադարձություններին: Պետք հասկանանք տրամաբանությունը և տանենք համապատասխան թե՛ ներքին, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական, և թե՛ արտաքին քաղաքականություն, այլ ոչ թե ավտորիտարիզմ բուծենք, ինչն ուղղակի ինքնասպանություն է պետության համար:

– Սիրիայի հարցում քաղաքական դաշտում կա՞ն արդյունքի հասնելու հնարավորություններ: ՌԴ–Իրան–Թուրքիա բանակցություններն այդ համատեքստում ի՞նչ տվեցին:

– Կարծում եմ՝ նրանք ոչ թե Սիրիայի հարցն էին լուծում, այլ իրար մեջ էին հարցեր լուծում: Այդ եռյակից ոչ ոք չէր հարցնում, թե արաբներն ինչ են ուզում: Եռյակից յուրաքանչյուրը լավ գիտեր, թե ինքն ինչ է ուզում: Մեծ հաշվով՝ իրենց համար միևնույն է, թե արաբներն ինչ են ուզում: Իրենք Սիրիայի հարցում սեփական հարցերն ունեին՝ իրար մեջ պայմանավորվում էին, թե ինչ են անելու Սիրիայում: Դա կապ չունի թե՛ Սիրիայի, թե՛ մանավանդ սիրիացիների ճակատագրերի հետ: Հետևապես՝ ես այդ ֆորմատում որոշակի հեռանկար չեմ տեսնում: Կարծում եմ, որ հարաբերություններն ավելի շատ կզարգանան երկկողմ՝ այսինքն՝ ՌԴ–Թուրքիա, ՌԴ–Իրան ձևաչափով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular