ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ կորուստներ կարող ենք ունենալ. «Freedom House»–ի կոշտ գնահատականը՝ Հայաստանին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը կոշտ գնահատականի է արժանացել: Ըստ զեկույցի՝ ՀՀ–ն նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Զեկույցում Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգման վերաբերյալ ևս անդրադարձ է կատարվել. Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

«Ի տարբերություն նախորդ զեկույցի, այս անգամ զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Սերժ Սարգսյանը,ով նոր օրենսդրությամբ և իր ցանկությամբ հնարավորություն ունի երկարաձգելու իշխանությունն ու իր պաշտոնավարումը: Սա բավական կոշտ գնահատականի է արժանացել կազմակերպության զեկույցում և համարվել է, որ Հայաստանը նմանատիպ քայլով արդեն իսկ համալրում է այն պետությունների ցանկը, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կամ կուլիսներից, կամ էլ շարունակում է իշխանավորման գործընթացը՝ գերադասելով կամ շրջանցելով օրենքը: Այդուհանդերձ, մենք, սկսած 2008 թվականից, ունենում ենք ցուցանիշների շարունակական նվազում: Նվազում ենք գրանցում և՛ անկախության, և՛ օրենսդիր, և՛գործադիր մարմինների հավասարակշռության տեսանկյունից: Ըստ այդմ, եթե աստիճանաբար դիտարկում ենք այդ զեկույցների գնահատականները, ապա Հայաստանը կամաց–կամաց կիսաավտորիտարից անցում է կատարում դեպի առավել կոշտ կառավարման ձևի: Այդ դինամիկան ակնհայտ է նման զեկույցներում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով զեկույցներում առկա դինամիկան, տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային:

«Դրանք «հիբրիդային» կամ անցումային փուլում գտնվող այն պետություններն են, որոնց հետ անընդհատ համեմատում էին Հայաստանը: Երբ Հայաստանը 2013 թ. հրաժարվեց ԵՄ–ից և որոշեց որդեգրել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու քաղաքականությունը, օրինակ էր բերվում այդ երկրներում տիրող անկայուն վիճակը: Այդ կերպ փորձ էին ներկայացնել այնպես, թե նման որոշումը ճիշտ է կամ ավելի անվտանգ է: Բայց նման զեկույցները բավականին լուրջ մտորելու տեղիք են տալիս: Այսինքն՝ ստացվում է, որ նման որոշումները ոչ թե անվտանգության խնդիր են լուծում, այլ իսպառ վերացնում են ժողովրդավարությունը: Հիշենք ՀՀ անկախության ավելի վաղ ընկած տարիները: Այդ ժամանակահատվածում Հայաստանը Հարավային Կովկասում որպես ժողովրդավարության օազիս էր դիտարկվում: Այդ տարիներին Հայաստանի առաջընթացի հետ մեծ հույսեր էին կապում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ հետընթացն ակնհայտ է: Մենք բավականին լուրջ կորուստներ կարող ենք ունենալ նման ցուցանիշներով. մասնավորապես՝ միջազգային կառույցների հետ համագործակցելու, նոր զարգացման հեռանկարներ և ուղիներ փնտրելու գործընթացներում»,–ասաց նա:

Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հնարավոր կորուստների մեջ են նաև պետությանը տրվող դրամաշնորհները:

«Համակարգային փոփոխություններին ուղղված դրամաշնորհները ժողովրդավարության ցուցանիշների վրա ազդելու համար են տրվում, դրանք ինքնանպատակ չեն: Եթե ժողովրդավարացման ցուցանիշները չեն փոփոխվում և հետընթաց են ապրում, նշանակում է, որ ուղղված միջոցներն աննպատակ են: Իսկ նման դեպքերում միջոցները կրճատվում են ու շարունակական չեն լինում: Եթե շարունակենք նման ցուցանիշներ գրանցել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, չեմ կարծում, որ ՀՀ–ում կշարունակեն գործել կարևորագույն ծրագրերը: Հանգամանքը բավականին լուրջ հետընթաց կարձանագրի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,– եզրափակեց իրավապաշտպանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular