Այսօր երգչուհի Էմմիի ծննդյան օրն է
ՎԻԴԵՈԵրգչուհի
Էմմա Բեջանյան
Ծնվել է 1984թ. ապրիլի 12-ին, Երևանում: Քանդակագործ Դավիթ Բեջանյանի և երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուստրն է: 2001թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1991-98թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1993թ. ձայնագրել է առաջին «Հայաստան» երգը և Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում առաջին անգամ բարձրացել է մեծ բեմ: 1994թ-ից «Հայեր» համույթի, «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի հետ և որպես անհատ երգչուհի մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում: Մասնակցել է «Ասուպ» մրցույթ-փառատոնին և ճանաչվել է լավագույն կատարող:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
1996թ-ից սովորել է «Էմի Բի» պրոդյուսերակա կենտրոնի վոկալ ստուդիայում: 1997-2005թթ եղել է «Դո-Ռե-Մի» հանրապետական մրցույթի հաղորդավարը: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երգի մրցույթների և արժանացել է առաջատար մրցանակների: 2001թ., 2003թ. և 2005թ. «Կռունկ» երգի մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» և դափնեկրի մրցանակներին: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2003-08թթ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն փոփ երգչուհի», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին: 2004թ. Մոսկվայում Ալ Դի Մեոլայի և Լեոնիդ Ագուտինի հետ հանդես է եկել մենահամերգով: 2005-06թթ Հայկական երկրորդ հեռուստաալիքով վարել է «Հավսար, զգաստ» և «Ուրախ առավոտ» ծրագրերը: 2006թ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք», 2009թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորյա «Մոխրոտը» ֆիլմերում: 2008թ-ից հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Ամերիկյան Արևելյան թեմի հայ օգնության ֆոնդի անդամ: 2009թ. «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Կարաոկե առանց կանոնների» հաղորդումը: 2011թ. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում «Բում-բում» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն եզրափակիչ չի անցել: 2014թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Իքս Ֆակտոր 3» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2015թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: