ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարինե Դանիելյան. «Եթե այսպես շարունակվի, ապա ինչպես ժամանակին դինոզավրերն են վերացել, հիմա էլ մոլորակի մարդկությունը կվերանա». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես մասնակցում էր ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և կարծում է, որ այն շատ լավ էլ կազմակերպված: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ նախագահին նա ճանաչում է դեռևս ՀՀ վարչապետ եղած տարիներից և արտերկրում միջազգային գիտաժողովների մասնակցելու ժամանակ նույնպես հանդիպել է նրան:

«Ես իհարկե տխրեցի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապված երևույթի պատճառով, չնայած Արմեն Սարգսյանը հերքում է իր և այդ ընկերության կապը, և նշում է, որ ինքը ընդամենը երեք ամիս եղել է կառավարման խորհրդի անդամ և ոչ ավելի: Ես հույս ունեմ, որ դա իրոք այդպես է: Ինչ վերաբերում է նրա անձին, ապա շատ բարձր կարծիք ունեմ, լայն մտահորիզոն ունեցող շատ լուրջ գիտնական է և հատկապես էկոլոգիական խնդիրներն ընկալող գիտնական է: Եվ այս ամենը ինձ հույս է ներշնչում, որ այս առումով դրական տեղաշարժեր կլինեն»,– ասաց Կ. Դանիելյանը:

Այդ հույսը էկոլոգի մոտ արթնացել է այն բանից հետո, երբ մասնակցել է Արմեն Սարգսյանի՝ մտավորականների և ապա հանրային խորհրդի հետ հանդիպումներին: Երկրորդ հանդիպման ժամանակ Ա. Սարգսյանն է Կ. Դանիելյանին վստահեցրել, որ եթե նախագահի պաշտոնում ընտրվի, անպայման կզբաղվի էկոլոգիական խնդիրներով:

«Նա խոստացավ, որ մենք դեռ կհանդիպենք և կքննարկենք այս խնդիրը, և ես հույս ունեմ, որ հանդիպումը կկայանա, քանի որ գնալով էկոլոգիական խնդիրները մեր երկրում խորանում են, որն իր բացասական ազդեցությունն է թողնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև բնակչության առողջության վրա»,– ասաց Կ. Դանիելյանը:

Բնապահպանը համոզված է, որ եթե ՀՀ նախագահը կարողանա իր շուրջը համախմբել լայն մտահորիզոն ունեցող փայլուն գիտնականների, ովքեր նաև սիրում են Հայաստանը, հայրենասեր են, նվիրված են իրենց հայրենիքին և պատրաստ են անվճար աշխատել, միայն թե երկրում առկա խնդիրները լուծվեն, ապա սայլը տեղից կշարժվի:

«Ճիշտ է, ընկերներս ինձ ձեռք են առնում, ասում են՝ ծերացել ես, բայց էլի նույն միամիտ մարդն ես մնացել, էլի հավատացիր, բայց ինչ արած, ես հավատում եմ, որ լավ է լինելու»,– ասաց Կ. Դանիելյանը:

Անդրադառնալով Հայաստան–ԵՄ համաձայնագրի ԱԺ–ի կողմից վավերացմանը, նա համոզված նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզեն, թե չուզեն պետք է կյանքի կոչեն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները: Հատկապես Հայաստանը պետք է էկոլոգիական վիճակին սպառնացող խնդիրների վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկի, քանի որ եվրոպական երկրներում հասկանում են, որ մոլորակը մտել է վտանգավոր էկոլոգիական ճգնաժամային փուլ և սկսել է վանել մարդկությանը:

«Եվ եթե այսպես շարունակվի, ապա ինչպես ժամանակին դինոզավրերն են վերացել, հիմա էլ մոլորակի մարդկությունը կվերանա: Եվ այդ պատճառով էլ եվրոպացիները բավականին ջանքեր են գործադրում հանուն իրենց երկրների կայուն զարգացման և էկոլոգիական խնդիրները լուծելու համար: Եվ այս պարագայում միայն կոնվենցիաներին միանալով, դրանք ձևականորեն ստորագրելով ու ստանձնած պարտավորություններից շատ քիչ մասն անելով շարունակել այլևս հնարավոր չի լինի»,– ասաց Կ. Դանիելյանը:

Խոսելով ընդդիմության կողմից ձեռնարկած՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին ընտրելու գործընթացը կանխելու հավանականության մասին, բնապահպանը կարծիք հայտնեց, որ դժվար թե ընդդիմությանը հաջողվի խափանել այն, քանի որ ավելի շատ պետք է ոչ թե պառակտման, այլ համագործակցության ճանապարհով գնալ:

«Չնայած ես փորձել եմ համագործակցության ճանապարհով գնալ Սերժ Սարգսյանի հետ, բայց հաջողություն չեմ ունեցել: Վերջերս, հանդիպման ժամանակ ես շրջակա միջավայրի և մարդկանց վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության վերաբերյալ հարց բարձրացրեցի, որի հետ նա բացարձակ չհամաձայնեց: Արդյունքում կոնֆլիկտ եղավ, բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է հանդիպել, խոսել և բոլոր հարցերը բարձրացնել: Եվ չնայած որոշ հարցեր այս ընթացքում հաջողվել է լուծել, բայց ես կցանկանայի, որ ավելի շատ հարցեր լուծվեին և համագործակցությունն ավելի մեծ արդյունքների հանգեցներ: Եվ հիմա, երբ Արմեն Սարգսյան–Սերժ Սարգսյան տանդեմը լինի, միգուցե մեր հաջողություններն ավելի շատ լինեն: Համենայն դեպս ես այդ հույսն ունեմ»,– ասաց Կ. Դանիելյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular