ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. շարունակվում են Երևանի դպրոցներում անցկացվող միջոցառումները

ՎԻԴԵՈ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության այն դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ և երրորդ օտար լեզու, շարունակվում են տարատեսակ միջոցառումները:

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ողջու՜յն, Ֆրանկոֆոնիա» խորագրով միջոցառումը, որի ընթացքում աշակերտները դպրոցում ստեղծել էին գեղեցիկ, ֆրանկոֆոնիայի թեմատիկայով միջավայր, ինչպես նաև ներկայացրել են ֆրանկոֆոնիայի պատմությունն ու հետաքրքիր փաստեր: Միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

 

Իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոցում ներկայացվել է «Քեզ համար, Ֆրանսիա՛» բեմադրությունը՝ ֆրանսիական կոլորիտով և հետաքրքիր պատմություններով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular