ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ ճանապարհը խաղաղ ընդվզմամբ իշխանափոխության հասնելն է». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Կուսակցության նախագահը հացադուլն անցկացնում է Ազատության հրապարակում:

Ա. Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հացադուլը կիրականացնի ապրիլի 9–ից 17–ն ընկած ժամանակահատվածում:

«Սա այն շրջանն է, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականապես գտնվում է կլինիկական մահի կարգավիճակում: Սա բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը որևէ իրավական լծակ չունի: Սա ամենահեշտ տարբերակն է արդյունքի հասնելու համար. եթե ժողովուրդը ընդվզի, հնարավորություն կլինի այնպես անել, որ վարչապետի ընտրությունները չկայանան: Արդյունքում նոր ընտրություններ կանցկացվեն, և լեգիտիմ իշխանություն կընտրվի: Բայց այդ ամենի նախապայմանը պետք է լինի քաղաքական ուժերի համախմբումը, որը նաև հույս կառաջացնի ժողովրդի մոտ»,– ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

Հարցին, թե այս պահին համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ այդ հնարավորությունը: Կան մի քանի նախաձեռնություններ՝«Հանուն Հայաստան պետության ճակատը», «Իմ քայլը», մեր նախաձեռնությունը: Մենք համահայկական խնդիր ունենք, և այդ խնդիրը պետք է մեր ներսում լուծենք: Մենք իրավունք չունենք սպասելու մինչև ինչ–որ մեկը զենքով հարցեր լուծի՝ դա էլ ճանապարհ չէ: Միակ ճանապարհը ժողովրդի խաղաղ ընդվզման միջոցով իշխանափոխության հասնելն է: Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ոլորտներում: Արտաքին պարտք, 800 հեկտար «անպիտան» հող և այլն: Այդ ամենը խոսում է այն մասին, որ որևէ ցուցանիշ կամ պատճառ չկա, ըստ որի Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության մեջ»:

Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ այս պարագայում հացադուլն արդյո՞ք պայքարի ամենաճիշտ ձևն է:

Ի պատասխան, նա ընդգծեց, որ հացադուլն ինչ–որ տեղ ուշադրություն գրավելու համար է:

«Հացադուլը նաև այն տարբերակն է, որի միջոցով քաղաքական ուժերին միավորվելու կոչ է արվում: Մենք բոլորս կարող ենք խոսել միավորման մասին, բայց ամեն մեկն ասի՝ եկեք ու իմ հետ միավորվեք: Բայց այդպիսի խնդիր չկա՝ բոլորը պետք է հավաքվեն մեկ հարթակի վրա: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք խաբում ենք ժողովրդին: Եթե մեր նպատակը միավորվելը պետք է լինի, ամեն մեկը չպետք է առանձին ցույց անի ու ասի՝ դու արի այստեղ»,–հավելեց կուսակցության նախագահը:

Արամ Հարությունյանը նշեց, որ առաջիկա հանրահավաքին իրենց կուսակցությունը ևս մասնակցելու է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular