ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը իր գործնական քայլերով ապացուցում է, որ փորձում է Հայաստանի տնտեսությունը հասցնել զարգացման նոր մակարդակի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

Օրերս օտարերկրյա հեղինակավոր ամսագրերից մեկին տրված հարցազրույցից հետո Գագիկ Ծառուկյանը իր գործնական քայլերով ապացուցում է, որ փորձում է Հայաստանի տնտեսությունը հասցնել զարգացման նոր մակարդակի, որի ապացույցն է հերթական խոշորամասշտաբ բիզնես-ծրագիրը Հայաստանում:
Այսօր պարզ երևում է, որ ապագան պատկանում է տեղեկատվական տենխոնոլգիաներին, և այսօր արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանը ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի հաստատուն քայլ է կատարում այդ բնագավառում:
Բանը նրանումն է, որ Գագիկ Ծառուկյանը հիմնում է աշխարհում կրիպտոարժույթի ամենամեծ արտադրությունը, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ դրոշակակիր երկիր այդ ոլորտում՝ ներգրավելով շուրջ 500 ընկերություն, որոնց թվում են աշխարհահռչակ Google, Facebook և Amazon ընկերությունները: 
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս քայլով մեր երկրում կստեղծվեն մոտ 3000 նոր աշխատատեղ՝ հնարավորություն տալով տարբեր ոլորտի հայ մասնագետների լավագույնս դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները: 
Առաջին և հիմնական քայլը համապատասխան տեխնիկայի և տարածքի տրամադրումն էր, որն արդեն ապահովվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ այդպիսով ստեղծելով անհրաժեշտ պայմաններ կրիպտոարժույթի մեծամասշտաբ արտադրություն սկսելու համար:
Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում մոտ 2 միլիարդ դոլլարի ներդրումը հսկայական առաջընթաց կարող է ապահովել: Գագիկ Ծառուկյանը իր ելույթներում մշտապես նշել է, որ միայն վստահության և արդար տնտեսական պայմանների առկայության դեպքում Հայաստանը կարող է հետաքրքրել օտարերկրյա ներդրողներին, և այս մեծամասշտաբ ծրագրի իրականացումը լավագույնս ապացուցում է նրա հանդեպ մեծ վստահությունը և հարգանքը ամբողջ աշխարհում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular