Այսօր գարեջրի միջազգային օրն է
ՖՈՏՈԳարեջրի միջազգային օրն արդեն 9 տարեկան է: Տոնը գալիս է վիկինգների հայրենիքից՝ Իսլանդիայից: Այս օրը իսլանդացիները խորհուրդ են տալիս խմել այնքան գարեջուր, ինչքան հնարավոր է:
Գարեջրի միջազգային տոնին նվիրված միջոցառումների ժամանակ մասնակիցները մեկը մյուսին գարեջուր են նվիրում եւ իրենց շնորհակալությունը հայտնում գարեջրագործներին, բարմեններին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել գարեջրի պատրաստման գործում:

Տոնն առաջին անգամ նշվել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում՝ 2007 թվականին, օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը: Սկիզբ առնելով ԱՄՆ-ի արևմուտքից` այն տարածվել է ամբողջ աշխարհում և այժմ նշվում է 207 քաղաքներում, 50 երկրներում և 6 մայրցամաքներում:
Նշենք, որ 2007-ից 2012 թվականներին տոնը նշվում էր օգոստոսի 5-ին, սակայն 2012 թվականից հետո հիմնադիրները որոշեցին այն նշել օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը:
