ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի սպասում. Նաիրիտցիները ոչ պաշտոնական ինֆորմացիա ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նաիրիտի» վերագործարկման և գործարանի հետ կապված այլ հարցերի քննարկման արդյունքում «Հայ մասնագետների խորհուրդը», միանալով նաիրիտցիների պայքարին, գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և բաց նամակ հղել ՀՀ նախագահին։ «Հայ մասնագետների խորհրդի» և «Նաիրիտի համակարգող խմբի» համատեղ քննարկումներին ներկա է եղել նաև համակարգող խմբի անդամ, «Նաիրիտի» նախկին աշխատակից Արագեղեցիկ Կարեյանը:

«Ինչպես գիտնականների խորհուրդը, այնպես էլ մենք դիմումը մի շարք հանգամանքներով ենք հիմնավորում: Նախ՝ ՀՀ կառավարությունն ուզում է առաջիկա տարիներին հանրապետությունում 10-15 արտադրամաս գործարկել, մինչդեռ կա պատրաստի գործարան, որը կարելի է վերագործարկել՝ օգտագործելով ավելի քիչ ֆինանսական միջոցներ և կարճ ժամանակահատված: Բացի այդ, պետբյուջեից տարեկան մեկուկես միլիարդ է դուրս գրվում այն ընկերությունների հաշվին, որոնք գյուղատնտեսության ոլորտն ապահովում են պարարտանյութով: Մինդեռ կարելի է առանց այդ գումարի հատկացման գործարանում պարարտանյութի արտադրություն կազմակերպել, ինչն ավելի էժան կլինի, քան դրսից բերված պարարտանյութը: Երրորդ հանգամանքն արտագաղթի դեմ կիրառվող միջոցներն են: Եթե գործարանը վերագործարկվի՝ այնտեղ շուրջ 2000 մարդ կաշխատի: «Նաիրիտի» վերագործարկումը մեզ հնարավորություն կտա մեր «ՏԷՑ»-ի և ատոմակայանի ռեակտորների մաքրման համար կաուստիկ սոդա արտադրել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Կարեյանը՝ հավելելով, որ նշված հարցերից բացի գիտնականների կողմից առաջ քաշվող այլ առաջարկներ ևս կան:

 

«Թե՛ նշվածները, թե՛ մնացած առաջարկները կարելի է քննարկել, և գործարանը վերագործարկելուց հետո իրականացնել: Սա ուղղություն է, որ մենք տալիս ենք ՀՀ կառավարությանը: Մենք արտասահմանից ներդրող ունենք, ով հայտ է ներկայացրել: Եթե ՀՀ կառավարությանը ձեռնտու չէ տվյալ ընկերությունը, իրենք կարող են ուրիշ ընկերություն ներգրավել կամ հենց ՀՀ կառավարությունը կարող է ներդրում անել: Մեծ հաշվով՝ մեզ համար մեկ է, թե ով ներդրում կանի: Մեզ համար կարևոր է, որ գործարանը վերագործարկվի և աշխատի: Առաջ են քաշում նաև անվտանգության խնդիրը, բայց ոչ մի խնդիր այդ առումով չկա: Տարիներ շարունակ մեր կադրերն իրենց աշխատանքով են փաստել, որ վախ գոյություն չունի: Պատրաստի կաուչուկը նույն բանն է, ինչ, օրինակ՝ պահածոն: Այսինքն՝ ոչ մի վտանգ չկա այն ներկրելու կամ արտահանելու դեպքում: Մեր հաշվարկներով՝ ամսվա կտրվածքով 2,7-ից մինչև 4 միլիոնի եկամուտ կունենանք, եթե ամսական 2000 տոննա կաուչուկ արտադրենք»,-նշեց նա:

Արագեղեցիկ Կարեյանը նկատեց՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ, նամակներ են ուղարկել տարբեր կառույցների:

«Շատ են եղել դեպքեր, որ մեր նամակներին ոչ մի պատասխան չի տրվել: Համենայն դեպս, հույս ունենք, որ ի վերջո կպատասխանեն մեր նամակներին: Բայց ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի և առաջարկությունների ենք սպասում: Մենք ունենք տեղեկատվություն, որ կա ինչ-որ իրանական ընկերություն, որը մուտք է գործել ու տեսել է գործարանը, և բանակցություն կա ՀՀ կառավարության հետ: Բայց կառավարության կողմից դա չի բարձրաձայնվում, ինֆորմացիան պաշտոնական չէ, բայց մեր տեղեկություններով՝ նրանց այցերը հաճախակի են: Այս ամենը հուսադրող է մեզ համար: Մյուս կողմից ապամոնտաժում են այն սարքավորումները, որոնք մեր նախնական ծրագրով պետք է ապամոնտաժվեին: Այսինքն՝ հիմնական սարքավորումներին, այսպես ասած, դեռ չեն կպչում: Եթե ժամանակի ընթացքում վերագործարկման ցանկություն ընդհանրապես չլինի, պարզ է, որ դրանց ապամոնտաժմանն էլ հերթը կհասնի: Վտանգ առայժմ չկա, բայց եթե մի քանի ամիս էլ ՀՀ կառավարությունը լռի, մենք կհասկանանք, որ չեն ուզում վերագործարկման մասին մտածել, ինչպես նաև զարգացնել արդյունաբերությունը: Որքան վերագործարկումը հետաձգվում է՝ մասնագետների արտագաղթ է տեղի ունենում: Զուգահեռ կա նաև սարքավորումների մաշվածության խնդիր»,-հավելեց գործարանի նախկին աշխատակիցը:

 

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular