ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Խլղաթյան` «Հայի զավակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օտարության մեջ ապրող հայի շուրթը ճաքում է կարոտից ու օր առաջ հայրենի հողի վրա ոտք դնելու ցանկությունը դառնում է փափագ , տենչանք: Մանկություն, որը հուշի թև է սլացքի ու ժամանակի հետ թևածող: Ամեն անգամ հայոց եկեղեցին, Արարատ լեռը հիշեցնում են ով լինելդ, արմատներդ, գենդ և այդ դեպքում որևէ օտարի հարստեւթյուն չի կարող քեզ հետ պահել ` հայրենիք մեկնելը անխուսափելի է , հավատքի պես անհրաժեշտ: Ահա նմանատիպ պատմություն ունի երգիչ Սրմեն Խլղաթյանը, ում «Հայի զավակ» տեսահոլովակը կարծես կենսագրություն լինի, որի մեջ կա կյանքի բոլոր գույները հարիր ազգությամբ հային:
 
Սփյուռքում բնակվող երգիչը էությամբ, դաստիարակությամբ միգուցե ավելին է զգացել օտարի սառը շունչը: Փոքրիկ հարցազրույցով փորձեցինք բացահայտել նրա ապրումները, որոնք արտացոլված են «Հայի զավակ» տեսահոլովակում:
 
-Այս տեսահոլովակի թեման պանդխտության մեջ ապրող հայի մասին է, ի՞նչ զգացումներ էիք ապրում նկարահանման ընթացքում:
 
-Քանի որ մանկուց ապրում եմ ՌԴ - ում, միշտ հայրենիքիս կարոտը սրտումս է եղել: Իմ ամեն այցը Հայաստան ինձ համար տոնի է վերածվել, առավել ևս երբ նկարահանում էինք «Հայի զավակ» երգի տեսահոլովակը, այդտեղ ես իմ պատմությունն եմ տեսնում` հախուռն ու բուռն զգացմունքներով: Տեսահոլովակում 90- ական թվականների ցուրտ և մութ տարիների հիշողություններն են: Մեր սերնդակից ամեն մի հայ իրեն է գտնում այն դիտելիս: Ունենք տեսարան կիսաքանդ եկեղեցու մոտ, անհնար էր ականատես լինել ու չհուզվել, գիտակցելով թե խոնարհված եկեղեցու պատերի ներսում դարավոր ինչ պատմություն կա :
 
-Հայրենասիրությունը սերմանվո՞ւմ է, թ՞ե հոսում է հայի երակներում:
 
-Վստահ եմ, որ արյան հետ է հոսում, բայց անշուշտ նաև սերմանվում է մեծերի կողմից, ծնողներից, քանի որ մանկուց երեխան պիտի իմանա իր նախնիների անցյալը , ազգի պատմությունը: Օտարության մեջ ապրող ամեն հայի մոտ վաղ թե ուշ զարթնում ու զարգանում է զգացմունքներն ու պոռթկուն ապրումները կապված թասիբի, հայի զտարյուն տեսակին տեր լինելու, հայրենասիրությամբ լցվելու համար:
 
-«Հայի զավակ» տեսահոլովակը բարություն, բարեգործություն է քարոզում, այն մո՞տ է ձեր իրական կերպարին:
 
-Իհարկե շատ մոտ է իմ տեսակին: Շատ նամակներ եմ ստանում թե սփյուռքից թե Հայաստանից , մարդիկ գրում են, որ իրենց ճակատագրի մասնիկն են տեսել տեսահոլովակում, դրանից հուզվում եմ, միաժամանակ ուրախանում, որ ասելիքս տեղ է հասել: Հաճախ ասում են դիտելուց հետո վճռական տրամադրված ցանկացել են հայրենիք գնալ: Կարծում եմ սա բոլորիս հոգու երգն է, հիմքում հայի կարոտի կանչը:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular