ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի ֆինանսական ճոխ մուտքերն ու ելքերը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թվականի ընթացքում ՀՀԿ–ն բավականին ֆինանսական մուտքեր ու ելքեր է ունեցել: Դրանց մեծ մասը՝ 433 մլն դրամից ավելի գումարը գոյացել է անդամավճարներից, իսկ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 49,5 մլն դրամ: Անցած՝ 2016 թ.–ից առաջացած մնացորդը՝ մոտ 31 մլն դրամ և անցյալ տարվա մուտքերը միասին կազմել են մոտ կես միլիարդ դրամից ավելի գումար:

Իշխող կուսակցության ֆինանսական հաշվետվության 8–րդ կետում, որը վերնագրված է՝ «Ընդամենը մուտք արված դրամական միջոցներ», նշված է, որ անցյալ տարվա ընթացքում մոտ 484 մլն դրամի չափով մուտքեր են եղել, որը մոտ 50 մլն դրամով ավելի շատ է, քան անդամավճարներից գոյացած գումարներն է:

Անցյալ տարվա ընթացքում ՀՀԿ–ն կոմունալ վճարումների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրօգտագործման, ինտերնետային կապի և կայքի սպասարկման համար վճարել է մոտ 21 մլն 350 հազար դրամ, իսկ հեռախոսավարձի դիմաց վճարել մոտ 8,5 մլն դրամ գումար:

ՀՀԿ–ի վճարած հարկերն ու տուրքերը, այդ թվում՝ եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը և այլ հարկերն ու տուրքերը միասին, կազմել են մոտ 93 մլն դրամ գումար:

Այլ ծախսեր տողով, որը ներառում է պահնորդային ծառայություն, արագամաշ առարկաների ձեռքբերում, ՀԿ–ն ծախսել է մոտ 25 մլն դրամ, իսկ անհատույց տրված ակտիվների և էլեկտրոնային լրատվության և թերթերի համար ծախսված գումարը կազմել է մոտ 9 մլն դրամ: Այսպիսով, կուսակցության այլ ծախսերն ամբողջությամբ կազմել է 150 մլն դրամից ավելի գումար:

Հաշվետու տարվա ընթացքում, այդ թվում նախընտրական, հիմնադրամին կատարված մուծումներն ընդհանուր առմամբ կազմել են մոտ 470 մլն դրամ, իսկ 44 մլն 887 հարյուր հազար դրամը խնայվել է և տեղափոխվել այս տարվա «բյուջե»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular