Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 VV 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ՝ Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ, 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը, և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հերթապահ խումբը:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հիվանդանոց տեղափոխվածներից Լ. Առաքելյանը մահացել է: