ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանոյանն իսկական սպա էր ու չէր կարող ինչ-որ մեկի հորդորով կամ սպառնալիքի ներքո պոստ հանձնել. Ազատամարտիկ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը ներկայանում է Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը:

Առաջին մասը՝ այստեղ:

-Պարոն Պապիկյան, «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի անձնական որակների մասին բավականին դրական արտահայտվեցիք, Պավլիկ Մանուկյանի մասին ի՞նչ կասեք:

- Պավլիկ Մանուկյանը 2008թ.-ին Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, ինչպեսև ես, ուղղակի ես մեր թաղում բանական ձևով իմ ընկերներին բացատրել, հասկացրել եմ, որ երկրի կայուն ապագայի համար հարկավոր է ընտրել Սերժ Սարգսյանին, և չեմ խաբել նրանց: Իսկ Պավլիկ Մանուկյանը դա ուրիշ կերպ է արել. Ապարանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը մահակներով ցրել է: Բայց հիմա, նեղվել է, որ իրենց են ցրում:

Երեխաները, որոնք պատերազմի ժամանակ անգամ ծնված չեն եղել, ինձ հիմա ասում են՝ դու որ Պավլիկին ճանաչես…: Ընկեր ջան, ճանաչում եմ Պավլիկին: Ինձ համար թեկուզ 1 օրով ռազմաճակատ եկած բոլոր տղաներն իմ եղբայրներն են, բայց հերոս բառն ինձ համար ուրիշ նշանակություն ունի: Էդ բառն եկեք չարժեզրկենք, ափսոս է:

Հիմա հերոսապատումներ են պատմում, թե, իբր, թուրքերը Պավլիկի գլխի համար հսկայական գումարներ են առաջարկել՝ սուտ է, նման բան չկա: Ասում են՝ իբր Շամիլ Բասաևը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանի նման երկու հոգի ունենար իր կողքին Ռուսաստանը կգրավեր: Ո՞ւմ համար են նախատեսված այս հեքիաթները:

-Սոցցանցում ձեր մեկնաբանություններից մեկում զինվորական կանոններով հիմնավորված քննադատել էիք Պավլիկ Մանուկյանի այն հայտարարությունը, թե իրենք հորդորել են գնդապետ Արթուր Վանոյանին զենքը վայր դնել, նա չի ենթարկվել, այնուհետ սպանել են նրան: Սրա մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:

-Պավլիկն ասել է, թե իրենք Արթուրին հորդորել են վայր դնել զենքը, բայց նա մինչև վերջին փամփուշտը կրակել է: Պավլիկը եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, մի կողմ դնենք տվյալ զորամասի ծառայակիցների կարծիքը նրա մասին:

Շարունակությունը` այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular