ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սպառված տնտեսական մոդելը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահի նստավայրում «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի շուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել: Փաստաթղթի շուրջ Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է 2040 թ. չորս միլիոնանոց Հայաստան ունենալու, աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձեր բարձրացնելու և այլ նպատակների մասին: Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ հնարավորություն կա՞ 2030 թվականին նշված նպատակների առումով հաջողություններ գրանցել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ նկատում է՝ Հայաստանում փաստաթղթերի առումով պակաս չունենք:

«Ամենահայտնին 2014–2020 թթ. ծրագիրն էր: Իսկ նշված հարցի պատասխանը տալու համար կարող ենք հղում անել այդ փաստաթղթին ու տեսնել, թե այն որքանով է իրականություն դարձել: Պետք է արձանագրել, որ այն, ինչ նախատեսված էր, իրականություն չի դարձել: Խոսքը և՛ աշխատատեղերի, և՛ տնտեսության աճի, և՛ աղքատության, և՛ աշխատավարձերի և՛ բոլոր այն հիմնախնդիրների մասին է, որոնց առումով հասարակության մոտ դժգոհություն ու անհանգստություն կար: Հիմա ներկայացվել է մի ծրագիր, որի կարիքը, ի դեպ, կար, որովհետև պետք էր մինչ այս եղածը մի կողմ թողնել ու փորձել հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում: Ի վերջո, մի կարևոր եզրահանգում կար, որի մասին նաև միջազգային կառույցներն են փաստում. ՀՀ տնտեսական զարգացման մոդելը, որով վերջին 10–15 տարիների ընթացքում առաջնորդվում էր Հայաստանը, իրեն սպառել է: Նախկին մոդելով աշխատելուն նպաստող ռեսուրսները ևս սպառվել են: Խոսքը մասնավոր փոխանցումների՝ տրանսֆերտների և վարկային միջոցների ներգրավման մասին է: Պետական պարտքի և ՀՆԱ–ի հարաբերակցությունը հասել է գրեթե 60%, իսկ մասնավոր տրանսֆերտները, որոնք հիմնականում ՌԴ–ից էինք ստանում, թեև այս տարի մի փոքր աճել են, բայց շատ սահմանափակ են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ ՌԴ տնտեսությունը զարգացման բարձր տեմպեր չի կարող ունենալ առաջիկա տարիներին, բացի այդ՝ էական մոտեցում է փոխվել մեր քաղաքացիների մոտ. «Իրենք նախընտրում են ոչ թե գումարներ փոխանցել ՀՀ, այլ դրա փոխարեն իրենց ընտանիքներին տանել ՌԴ կամ այն երկրներ, որտեղ իրենք աշխատում են:Այս ամենը վերլուծելով՝ պետք է որոշում կայացնենք՝ անցնելու լրիվ նոր տնտեսական մոդելի, որի հիմնական շեշտադրումը պետք է լինի արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալը: Երեկվա հայտարարությունը զուտ հայտարարություն էր, որին ճիշտ կլինի ավելի ուշ անդրադառնալ, երբ նախանշված կլինեն, թե խնդիրներ պետք է լուծվեն: Իսկ ամենակարևորը հայտարարության մեջ այն էր, որ հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին պետք է անցնել: Պետք է հասկանալ այդ քաղաքականության հետևանքը, որովհետև դրա, այսպես ասած, փոքրացված տարբերակի հետ մենք առնչվեցինք այս տարի, երբ ակցիզային հարկադրույքաչափերը բարձրացան, ինչի արդյունքում գրանցվեցին թանկացումներ: Այսինքն՝ ինչքանո՞վ է հիմնավորված այդ անցումը, որքանով են հաշվարկներ արվել: Ի վերջո, անուղղակի հարկերի վճարումը քաղաքացին է կատարում, ով չունի համապատասխան միջոցներ: Պաշտոնապես 30% աղքատ է, որի կենսամակարդակը չի բարձրանում: Բացի այդ, հայտարարության մեջ շեշտադրվել է առողջապահությանն ու կրթությանն առավել մեծ ուշադրություն դարձնելը, ապահովել այն ուղենիշները, որոնք 4 միլիոնանոց Հայաստան կստեղծեն և կյանքի որակի բարձրացում կբերեն: Իսկ որքանո՞վ է ռեալ: Այդ պատասխանը ոչ ոք դեռ չի կարող տալ, որովհետև ամեն ինչից զատ՝ ժողովրդագրությունն իր տրամաբանությունն ունի: Եվ եթե մենք այդ տրամաբանության մեջ այսօրվա իրավիճակն ենք գնահատում, ապա 4 միլիոնանոց Հայաստան ունենալն անհնար է: Բայց եթե անցնում ենք այլ ռեժիմի, որի արդյունքում կյանքի որակ, կենսամակարդակ է բարձրանում, աղքատությունը դրա արդյունքում նվազում է, աշխատատեղեր են ավելանում, դա արդեն նույն ժողովրդագրության վրա այլ ազդեցություն կունենա, ինչը գոնե հնարավորություն կտա 4 մլն Հայաստանի ծրագիրն իրականացնել»:

Հարցին, թե ծրագիրը տնտեսական, թե՞ զուտ քաղաքական բնույթ է կրում, հաշվի առնելով նաև առաջիկա վերադասավորումները, վարչապետի պաշտոնը, տնտեսագետը պատասխանեց. «Ես ընդամենը հետևում եմ՝ ակտիվ ներգրավված չեմ գործընթացներում: Հետևելով՝ այս պահին ուզում եմ հասկանալ, իրականում նպատակների իրագործման խնդիր կա՞, թե քաղաքական քայլեր են, որոնք արվում են հետագայում քաղաքական գործունեությունը շարունակելու համար: Առհասարակ, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից կատարվող յուրաքանչյուր գործընթաց Սահմանադրության շրջանակներում պետք է լինի: Կարևորը սա է, իսկ մնացածը՝ թե ով ինչպես կամ ինչու է նման գործընթացներ անում, ես անձամբ ոչ մի անգամ գնահատական չեմ տալիս: Խոսքն այսօր մեր աչքի առաջ տեղի ունեցող բոլոր գործընթացների մասին է, որովհետև տեսել ենք, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունն օրենքի շրջանակներից դուրս է գալիս: Մարտի 1–ը բոլորիս համար լավագույն օրինակն է»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular