ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ եմ անում մեր ծնողներին վստահել մեզ, ուղիղ կապի մեջ լինել ոլորտի պատասխանատուների հետ. Աննա Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 Analitik.am-ը գրում է.

Երևանի հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրների և մայրաքաղաքի կրթական օջախներում իրականցվող ծրագրերի շուրջ Analitik.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ:

 

Տիկին ՍտեփանյանԵրևան քաղաքի հանրակրթության ոլորտիհետ կապված ամենաառաջնային հարցերից մեկը, կարծում եմ`մանկապարտեզներում գոյացած հերթերն ենԵրևանիքաղաքապետարանի կողմից երեխաների հերթագրմանէլեկտրոնային համակարգի մշակումը և ներդրումը որքանո՞վ  էծառայում իր նպատակին և որո՞նք են դրա հիմնականառավելությունները:

Մանկապարտեզներում էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրումն, իսկապես, կանոնակարգեց այս գործընթացը: Մինչ համակարգի ներդրումը, ներկայացվում էին հերթագրված երեխաների տարբեր թվեր, համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել հերթագրված երեխաների ստույգ թվի մասին:

Համակարգի ներդրումը, փաստորեն, բացահայտեց նաև հերթագրման թվերի ուռճացման պատճառները, որոնցից է նույն երեխային կրկնակի, անգամ՝ եռակի և ավել անգամ հերթագրելու  փաստը: Մտադիր չեմ ասել, որ ներկայումս ընդհանրապես չկան հերթագրված երեխաներ, կան, բայց աստիճանաբար՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք օրը, իրականացվում է ընդունելություն՝ պահպանելով խմբերի խտության նորմատիվը:

Ո՞ր տարիքից կարող են ծնողները հերթագրել  երեխաներին:  

Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային գրանցել  մեկ մանկապարտեզում: Կանոնակարգված գործընթաց է, հստակ գիտենք, որ եթե երեխայի 3 տարին լրացել է, նա կարող է ընդունվել մանկապարտեզ: Մսուր-մանկապարտեզներ հաճախող երեխաները կարող են հերթագրվել երկու տարեկանից:

Երևանում այսօր գործում է 77 մսուր – մանկապարտեզ՝ 86 խմբով: Դրանց թիվը նախկինում ավելի քիչ էր, որը, ելնելով անհրաժեշտությունից, ավելացվել է: Բնականաբար գիտենք, որ մսուրային խմբերը կավելանան՝ ըստ անհրաժեշտության: Ծնողներից շատերը դժգոհում են, որ երեխան դպրոցամուտի շեմին է, բայց հերթը դեռ չի հասել: Քայլեր ձեռնարկվեցին և այս ուղղությամբ՝ առաջնահերթություն տրվեց վերոնշյալ երեխաներին: Արդյունքում 2012-2013թթ. ծնված բոլոր այն երեխաները, որոնք հերթագրված էին, առաջնահերթությամբ ընդունվեցին մանկապարտեզներ: Հիմա կարելի է ասել՝ մենք այդ առումով հերթագրում չունենք, և պետք է նշեմ, որ դպրոց հաճախելուց առաջ երեխան արդեն նախադպրոցական կրթություն է ստանում և արդյունքում՝ պատրաստ լինում դպրոց հաճախելուն:

 

Այսօր Երևան քաղաքում դեռևս կան մանկապարտեզներորոնքնորոգման կարիք ունենԻ՞նչ ծրագրեր են իրականացվում այսուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 160 մանկապարտեզ: Տասնամյակների դադարից հետո վերջին տարիներին կրթական այս օջախներում սկսեցին հետևողական աշխատանքներ տարվել ինչպես նորոգման ու հիմնանորոգման, այնպես էլ գույքի թարմացման ուղղությամբ: Միայն 2017թ. ընթացքում հիմնանորոգվել է 8 և մասնակի նորոգվել 23 մանկապարտեզ: Այս մանկապարտեզներին տրամադրվել է նաև նոր գույք: Երևանի զարգացման հնգամյա ծրագրով վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված բոլոր այն մանկապարտեզներում, որտեղ դեռևս խնդիրներ կան: Այս ծրագրի վերջնարդյունքում Երևան քաղաքում մենք այլևս չվերանորոգված ու չկահավորված մանկապարտեզ չենք ունենա:

Անդրադառնանք նաև մանկապարտեզներում երեխաներիսննդի կազմակերպմանըՈրքանո՞վ է վերահսկելի այսգործընթացը:

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից անակնկալ ստուգայցերը կրում են մշտական բնույթ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ  այս գործընթացին մասնակից ենք դարձրել նաև ծնողներին, որոնք վստահ եմ՝ ամենալավ վերահսկողներն են: Պետք է նշեմ, որ այս հետևողականության արդյունքում է, որ այսօր մանկապարտեզներում ունենք որակյալ սնունդ, անհրաժեշտ գույքով կահավորված խոհանոցներ, սննդի պահպանման միջավայրն էլ ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ լինումդպրոցներում և մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքության հետ կապվածԻ՞նչ քայլեր է ձեռնարկումվարչությունը երևույթը բացառելու ուղղությամբ:

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ ծնողների հավատը ավելի է մեծացել մեր հանդեպ, եթե նախկինում մտավախություն կար, որ տեղեկացնելու պարագայում ոչինչ չի ուղղվի, չի փոխվի, ապա հիմա մարդիկ դիմում են նաև սոցիալական ցանցերի միջոցով և մենք միանգամից հետամուտ ենք լինում, ուսումնասիրում ենք բարձրացված խնդիրն ու համապատասխան լուծումներ տալիս դրանց: Ես կոչ եմ անում մեր ծնողներին, մշտապես վստահել մեզ, ուղիղ կապի մեջ լինել ոլորտի պատասխանատուների հետ, խնդիրը տեսնելուն պես արձագանքել, որովհետև մենք հետամուտ ենք լինելու բարձրացվող բոլոր խնդիրների լուծմանը: Մեր նպատակն է բարելավել երեխայի միջավայրը, տալ համապատասխան կրթական որակ, իսկ դրա համար նաև ծնողների օգնությունն է շատ կարևոր մեզ համար: Օգնել՝ նշանակում է դիմել և աջակցել: Վստահ եմ՝ եռակողմ աշխատանքի՝  հանրակրթության վարչություն, դպրոց կամ մանկապարտեզ և իհարկե ծնողական համայնք, արդյունքում մենք ապահովելու ենք թե՛ լավ կրթություն, թե՛ լավ միջավայր, ինչպես  նաև լուծելու ենք բոլոր խնդիրները:

Տիկին Ստեփանյան, 2018թհոբելյանական տարի է Երևանիհամար: 2800-ամյակի շրջանակում ի՞նչ նախաձեռնություններկլինեն հանրակրթության ոլորտում:

Բոլորիս համար, իսկապես, մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությանը  մասնակից դառնալը մեծ պատասխանատվություն է: Երևանն արդեն 2800-ամյա պատմություն ունի: Իհարկե, և՛ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, և՛  մանկապարտեզներում կլինեն հետաքրքիր նախաձեռնություններ ու տոնական միջոցառումներ: Վստահ եմ՝  թե՛ մեր սաները,  թե՛ կրթօջախների աշխատակազմերը մեծ սիրով կմիանան մեր բոլոր նախաձեռնություններին ու կդառնան տոնի անմիջական մասնակիցը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular