ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեոնարդո դի Կապրիոյի նոր ընկերուհու՝ Նինա Ագդալի կրքոտ ֆոտոշարքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հուլիսի կեսերին Լեոնարդո դի Կապրիոյին ու մոդել Նինա Ագդալինտեսել են Մալիբուի լողափին համբուրվելիս:

24- ամյա դանիացի մոդել Նինան Instagram–ում հայտնվել է Adore Me լողազգեստներով՝ տեղեկացնելով, որ դարձել է այդ ապրանքանիշի դեմքը:


41-ամյա հոլիվուդյան դերասանի ընկերուհին հայտնվել է նաեւ տեսահոլովակում, որը ապրանքանիշը տեղադրել է իր Instagram–ում:

Ֆոտոշարքը ստացվել է շատ արեւային ու իսկապես ամառային՝ շիկահեր աղջիկը լուսանկարվել է լողավազանի մոտ՝ վառ բիկինիով, որը ընդգծում է նրա կանացի կազմվածքը:

Ի դեպ, 24-ամյա մոդելի ու Լեոյի հարաբերությունների մասին լուրերը առաջին անգամ են հայտնվել: Դերասանն ու մոդելը սկսել են հանդիպել 2014-ի փետրվարին, բայց առայսօր ոչ մի լուրջ առաջխաղացում նրանց հարաբերություններում չի նկատվել:

Վերջերս զույգը միասին էր հանգստանում Բահամյան կղզիներում:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular