ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 7-ը շատ բազմաբովանդակ է լինելու` պարուրված անակնկալներով. Ռուբեն Հովհաննիսյան

ՎԻԴԵՈ

Iravunk.com-ը գրում է.

Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էր: Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչած բազմաթիվ հարցերի շարքում` անդրադարձ կատարվեց նաեւ Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնին, նախատեսված երեւանյան միջոցառումներին:

 

- Պարոն Հովհաննիսյանապրիլի 7-ին համերգ լինելո՞ւ է: «Նեմրան» մասնակցելո՞ւ է: Եթե` այոապա ե՞րբորտե՞ղեւ ո՞ր ժամին: (ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

- Ապրիլի 7-ը շատ բազմաբովանդակ է լինելու` պարուրված անակնկալներով: Վստահեցնում եմ, որ «Նեմրան» մասնակցելու է տոնակատարությանը եւ լինելու է Շառ Ազնավուրի հրապարակում` երեկոյան համերգային ծրագրին: Մենք ոչ միայն Շառլ Ազնավուրի հրապարակում ունենք տեղադրված հարթակ, այլ նաեւ Հյուսիսային պողոտայում, որտեղ նույնպես նախատեսվում է համերգային ծրագիր: Եվ ընդհանրապես` ամբողջ քաղաքում կլինի տոնական տրամադրություն:

Ապրիլի 7-ին ի՞նչ անակնկալներ են սպասվում քաղաքում: (ԱՆԱԻԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ)

- Անակնկալների մասին չեն խոսում, միայն կոչ եմ անում` դուրս եկեք փողոց եւ եղեք հենց մասնակիցը այն տոնական միջոցառումներին, որոնք մենք նախաձեռնել ենք: Ամեն դեպքում, չակերտները մի փոքր բացելով` ասեմ, որ ապրիլյոթյան մեր այս տարվա միջոցառումը շատ է տարբերվում նախորդ տարիներից: Այն ավելի շատ հագեցած է լինելու ֆլեշմոբերով` քաղաքի տարբեր անկյուններում, պուրակներում, խաչմերուկներում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած «Ծիծեռնակ» ազգայիներաժշտական երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ, որնամփոփում էր 2017 թվականի ընթացքում երաժշտությանբնագավառում աչքի ընկած կատարողների ու ստեղծագործողներիարած աշխատանքը, «Նեմրան» ճանաչվեց Տարվա «Լավագույն ռոք խումբ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մյուս հարցերին եւ դրանց պատասխաններին կարող եք ծանոթանալ «Իրավունք» թերթի ապրիլի 11-ի համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular