ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Հարությունյանը ժամանակին ասել է, բայց նրան չեն հավատացել ու խաբվել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը զարմանում է, թե ինչի դեմ են այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում պայքարել, երբ ժամանակին ընդունել են թե՛ սահմանադրական բարեփոխումների հանրաքվերի և թե՛ ԱԺ ընտրությունների արդյունքները: 

«Եթե նոր Սահմանադրությունն ընդունել են, այդ Սահմանադրության համաձայն մեծամասնություն են ձևավորվել, ու հիմա ժողովրդին հրապարակ են հրավիրում և այլ քայլեր կատարում, ես չեմ հասկանում, թե հիմա ընդդիմությունն ինչ ունի ասելու ժողովրդին: Ի տարբերություն շատերի, ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանը բոլոր փոփոխությունները իրականացնում է, որպեսզի ինքը դառնա վարչապետ: Ընդդիմադիր շատ գործիչներ ասում էին, թե նա ասել է, որ այլևս ո՛չ նախագահ է լինելու, ո՛չ էլ վարչապետ: Ես ասում էի, որ խաբնվելու են: Եվ այդպես էլ եղավ: Հիմա, երբ բանը բանից անցել է, ինչ են փայտը վերցրել, թափ տալիս»,- ասաց Գ. Հարությունյանը:
Նրա կարծիքով ընդդիմությունը պետք է ԱԺ ընտրություններից առաջ միանար և ոչ թե իրար քարկոծեին: Իսկ ստեղծված իրավիճակի համար, ըստ նրա, անխտիր բոլորն էլ մեղավոր են:

«Հասարակության մեծ մասն այսքան տարի հանդուրժել է այս հանցագործ իշխանություններին, իսկ արտագաղթելը պասիվ հանդուրժելու նշան է: Իմ ամբողջ պայքարը նրա համար էր, որ իմ երեխաները չլքեն Հայաստանը, բայց իմ երեխաներն էլ են գնացել: Ինչ անեն, իրենք էլ էին ուզում կայանալ ու իրենց երեխաներին պահել: Եվ այդպես երկրից բոլոր կարող ուժերը գնում են: Սովետական Միության ժամանակ կրթություն ստացած մարդիկ հիմնականում չեն գնում, բայց մի 10 տարի հետո նրանք էլ չեն լինի, ու այդ ժամանակ ես չգիտեմ, թե մեր երկրի վիճակն ինչ է լինելու»,- ասաց Գ. Հարությունյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ երկրում հիմք դրված ճորտատիրական կարգերը դեռ երկար կշարունակվեն, իսկ սրանից է՛լ ավելի վատ, ըստ նրա՝ չի կարող լինել:
«Սա վերջն է, սրանից վատ էլ չի կարող լինել: Եվ եթե հիմա ցանկություն էլ լինի, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Ես այսօր պայքարելու տեղ չեմ տեսնում, որովհետև թափթփուկներին այնքան են հզորացրել, իսկ դրա հետ միասին ո՛չ դատական իշխանություն գոյություն ունի, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանություն: Ինչի՞ մասին է խոսքը: Բոլորը միայն Ռուսաստանին, Ամերիկային ու մյուսներին են մեղադրում, բայց չեն ասում, թե իրե՞նք ինչ են: Ուրիշներն իրենց շահերն են հետապնդում, իսկ հետաքրքիր է, թե մենք ո՞ւմ շահն ենք հետապնդում»,- ասաց Գ. Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը չի միավորվում, քանի որ նրանց շարքերում անազնիվ մարդիկ շատ կան: 

«Խաբում են, ժողովրդին ասում են, թե այս կանեն, այն կանեն, ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, ձայները հավաքում են, դնում են իշխանության տակ, ո՞ր մեկն ասեմ: Բայց մենք՝ ՀԺԿ-ն իրեն ազնիվ է պահել: Այլ հարց է, որ չենք կարողացել ինչ-որ բանի հասնել, որովհետև իշխանությունների հետ գործարքի մեջ չենք մտել: Ինչ որ չենք կարողացել անել՝ ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն այսօր ինչ-որ լուրջ քայլ է փորձում կատարել: Հակառակ դեպքում ես առաջինը կգնայի: 

Մյուս կողմից սկսում եմ կասկածել նաև «Ելք» դաշինքին: Եթե «Ելք»-ը ընդունել է, որ ընտրություններին 1 մլն 600 հազար մարդ է մասնակցել, ուրեմն հավատացեք, որ քվեարկության արդյունքները նկարված են, քանի որ այդքան ընտրող չկա Հայաստանում: «Միասնություն» դաշինքի ժամանակ, 1999 թ.-ին, եթե չեմ սխալվում, 1 մլն 200 հազար մարդ է մասնակցել ընտրություններին: Հիմա, երբ այսքան մարդ է արտագաղթել, ինչպե՞ս է ընտրություններին մասնակցողների թիվն աճել: Այսինքն, ընտրությունները նկարված են, իսկ «Ելք»-ը ընդունել է այդ նկարված թվերը: Այս պարագայում ինչի՞ դեմ են ուզում պայքարել, ինչի են քաղաքական տարբեր ուղղություններով առաջ շարժվում՝ պարզ չէ»,- ասաց Գ. Հարությունյանը: 

Արմինե Գրիգորյան   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular