ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր առաքելությունն ու ճակատագիրն ըստ ծննդյան ամսաթվի

ՎԻԴԵՈ

21 մարտի-19 ապրիլի՝ զարթոնքի շրջան

Ի՞նչ ենք մենք սովորաբար անում առավոտյան, երբ արթնանում ենք։ Այսինքն, ի՞նչ պետք է անել առավոտյան։ Ճիշտ է ՝ մարզանք։ Ողջ օրն էներգիայով լի կլինեք, և բարձր տրամադրությունն ապահովված է։ Դուք ծնվել եք բնության զարթոնքի ժամանակաշրջանում, այնպես որ՝ օգտվեք դրանից։ Բնությունը Ձեզ շատ էներգիա է տվել: Կիսվեք էմոցիաներով և հույզերով: Եղեք մաքսիմալ բաց ու շփվող, և հաջողությունն անպայման կժպտա Ձեզ։

20 ապրիլի-20 մայիսի՝ աճի ժամանակաշրջան

Ի՞նչ է հարկավոր բույսի աճի համար՝ ջուր, սնուցում և համապատասխան վիտամիններ։ Նաև մեծ և գեղեցիկ ծաղկաման։ Իսկ Դուք ինչո՞վ եք բույսից վատը։ Առողջարար սնունդը, ազատ տարածությունը և գեղեցիկ աքսեսուարները կօգնեն Ձեզ ներդաշնակորեն զարգանալ։ Սակայն հիշեք՝ ամեն բույսին առանձին ծաղկաման է հարկավոր։ Ձեր մտերիմները, ինչպես և Դուք, աճի համար բավարար տարածության կարիքն ունեն։ Թույլ տվեք Ձեր մտերիմներին և ընկերներին արտահայտել իրենց կարծիքը, մի վիճեք, նույնիսկ երբ ճիշտ եք:

21 մայիսի-20 հունիսի՝ ծաղկունքի ժամանակաշրջան

Որքան տարբեր են իրականում ծաղիկն ու մեղուն։ Սակայն առանց միմյանց շատ դժվար է։ Հակապատկերները լրացնում են միմյանց։ Երբ միտքն ու սիրտը հակամարտում են, փորձեք հաշտեցնել՝ Ձեր մեջ հակադրով կողմերը։ Անձնական կյանքում ապրեք զգացմունքներով, աշխատանքում ՝ մտքով։ Տուն վերադառնալիս մի մտածեք գործերի մասին, իսկ գրասենյակում խուսափեք սիրավեպերից։

21 հունիսի-21 հուլիսի՝ երկար օրերի ժամանակաշրջան

Դուք ծնվել եք լուսավոր և հանգիստ ժամանակահատվածում։ Օրը տևում է այնքան, որքան հարկավոր է, որպեսզի անեք այն, ինչ մտածել եք։ Այդ պատճառով երբեմն Դուք ձանձրույթից ափսոսանքով սուզվում եք անցյալի մեջ և տրվում ապագայի երազանքներին։ Սակայն հիշեք՝ ամենահետաքրքիրը կատարվում է այս պահին։ Օգտվեք նրանից, ինչ ունեք այսօր, սովորեք ապրել այսօր և վայելել կյանքը։

22 հուլիսի-21 օգոստոսի՝ հասունացաման շրջան

Հիշեք՝ Դուք չեք կարող ամեն բան փոխել այս աշխարհում։ Եվ արդյոք արժե՞․․.Չէ՞ որ վաղը բնությունն ինքը կտրուկ շրջադարձ կկատարի, կավարտվի ամառը, և կգա աշունը։ Սովորեք ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա։ Շփման մեջ զարգացրեք ճկունությունն ու թեթևությունը, և Ձեր կյանքն այլ երանգներ կստանա։

22 օգոստոսի-21 սեպտեմբերի՝ բերքահավաքի ժամանակաշրջան

Դուք լույս աշխարհ եք եկել այն ժամանակ, երբ արդեն երևում են երկարատև աշխատանքի պտուղները։ Ժամանակն է հավաքել բերքը։ Ինչ էլ որ փնտրեք, կգտնեք այն Ձեր կողքին։ Աստղերը Ձեզ ճիշտ ժամանակին ճիշտ վայր կբերեն։ Միշտ չէ, որ հարկավոր է ուժ կիրառել։ Ընդունենք այս ճշմարտությունը և մոռացեք գլխացավի և նյարդայնության մասին։ Սովորեք համբերատար լինել և ավելի խելամիտ բաշխեք Ձեր էներգիան։

22 սեպտեմբերի-22 հոկտեմբերի՝ տերևաթափի ժամանակաշրջան

Ինչպես աշնանն է թափվում դեղին սաղարթը, այնպես էլ Դուք եք ազատվում ամեն ավելորդ և հին բաներից։ Միգուցե և ցանկանաք շրջագայել, ինչպես ծառից ընկած այն տերևը՝ բացահայտելով նոր երկրներ։ Այսպես թե այնպես, Դուք սովորում եք իմաստուն լինել։ Հնարավոր է՝ մի օր Դուք ազատվեք վարդագույն ակնոցներից և կտեսնեք, թե որքան հետաքրիր և բազմազան կարող է լինել կյանքը։ Եղեք իրատես։ Երբեմն իրականությունն ավելի հետաքրքիր է, քան երազանքները։

23 հոկտեմբերի-22 նոյեմբերի՝ առաջին ցրտերի ժամանակաշրջան

Բարդ ժամանակներն են։ Հարկավոր է հասցնել ծածկել ցանքը մինչ ցրտերը, սակայն պետք է դա անել ոչ շատ վաղ, այլապես բերքը «կմահանա»։ Այստեղ կարևոր է չափի զգացումը։ Հաճախ Դուք շտապում եք, երբեմն էլ՝ արգելակում, երբ անհրաժեշտ է շտապել։ Սովորեք հետևել իրադարձություններին և ճիշտ արձագանքել փոփոխություններին։

23 նոյեմբերի-21 դեկտեմբերի՝ երկարատև գիշերների ժամանակաշրջան

Գիշերը քնել է պետք, սակայն հենց այդ ժամանակ են արթնանում ցերեկվա ժամերին քնած մոգական ունակությունները։ Լսեք Ձեր ներքին ձայնը։ Ընկերներից ո՞ւմ է հարկավոր Ձեր օգնությունը։ Ո՞ւմ է հարկավոր հանգիստ թողնել և «անմիտ» խորհուրդներից խուսափել։ Ներքին ձայնը կհուշի ամենաճիշտ պատասխանները։ Ձեր խնդիրն է՝ ճիշտ ժամանակին լսել այն։

22 դեկտեմբերի- 19 հունվարի՝ վերակենդանացման ժամանակաշրջան

Անձրևոտ և ցեխոտ աշունը հերթափոխելու գալիս է սպիտակաձյուն ձմեռը։ Այն ծածկում է երկիրը ձյունով և իր կարգուկանոնն է թելադրում բնությանը։ Այսպես էլ և Դուք՝ սիրում եք, երբ ամեն բան իր տեղն ունի։ Սակայն ամեն բան չէ, որ մաքրության և դասակարգման կարիք ունի։ Փոքրիկ քաոսը կարող է նույնիսկ բարձրացնել Ձեր տրամադրությունը, իսկ մարդիկ այլևս Ձեզ ձանձրալի չեմ համարի։ Ժամանակ առ ժամանակ փոխեք սովորական դարձած կյանքի ռիթմը, սովորությունները, կանոններն ու սկզբունքները։

20 հունվարի-18 փետրվարի՝ զտման և մաքրման ժամանակաշրջան

Բնությունը մաքրվում է՝ ակտիվորեն պատրաստվելով գարնան հետ վառ և ջերմ հանդիպմանը։ Ջինջ երկինք, պայծառ արև. ինչպիսի ռոմանտիկա։ Այսպես և Դուք հաճախ սավառնում եք երազանքների երկնքում։ Իմացեք, որ այս ժամանակ ծնվում են ամենահանճարեղ գիտնականներն ու գյուտարարները։ Կանգ մի առեք և հիշեք՝ Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի ավելի լավն դարձնեք այն։

19 փետրվարի-20 մարտի՝ կատաղի քամիների ժամանակաշրջան

Ուժեղ քամին կարող է ին ճանապարհին հանդիպած ամեն բան ավիրել։ Քամու ճնշման տակ Դուք եղեգի նման ճոճվում եք։ Ձեզ անընդհատ ինչ-որ մեկը ինչ-որ բան է խնդրում։ Մի փորձեք օգնել բոլորին։ Սովորեք կենտրոնացնել Ձեր ուժերը մեկ գործի շուրջ։

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular