ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 գրավիչ ու սեքսուալ բան, որ անում են աղջիկները

ՖՈՏՈ

Համացանցը, գովազդներն ու ԶԼՄ-ները փորձում են մեզ համոզել, որ կնոջ մեջ ամենասեքսուալն այն է, որ նա մերկանում է և թափահարում կրծքերով, բայց դա այդքան էլ այդպես չէ: Տղամարդիկ կարծես թե մոռացել են, որ կնոջ մեջ երկրորդական սեռական նշաններից բացի կարող է սեքսուալ և այլ բան լինել: Խոսենք թոփ-10 սեքսուալ ու գրավիչ բաների մասին, որ աղջիկներն են անում և գրավում տղամարդկանց:

1. Երբ աղջիկը կրում է նեղ ջինսե տաբատ
Պարզվում է` շատ տղաներ պատրաստ են ժամերով հետևել, թե ինչպես են աղջիկները հագնվում, հատկապես նրանց դուր է գալիս, թե ինչպես են աղջիկներն առավոտյան ոլորվելով ու պար գալով հագնում իրենց նեղ ջինսերը:

2. Երբ ձգվում է տղայի դիմաց
Երբ աղջիկները նախամարզանք են կատարում մարզադահլիճում, հաճելի է հետևել դրան, բայց ավելի հաճելի է, երբ նրանք դա անում են տնային պայմաններում: Անգամ երբ աղջիկները պարզապես ձգվում են, ճրթճրթացնում հոդերն ու տարածում ոտքերն ու ձեռքերը, դա նույն ազդեցությունն է թողնում տղաների վրա:

3. Երբ հետ է գցում մազերը
Հապա մի պատկերացրեք` գեղեցկադեմ ու նրբիկ աղջիկը մեղմիկ քամու ուղեկցությամբ հետ է գցում իր շքեղ վարսերը… Նման է ռոմանտիկ ֆիլմի, չէ՞: Իրականում այս ժեստը նույն կերպ գեղեցիկ ու ռոմանտիկ է տղաների համար:

4. Ուղղում է փողկապը
Ամուսնության ժամանակ կամ երկար հարաբերությունների պարագայում սա բավականին նուրբ բան է, հատկապես որ աղջիկները միշտ հաջողացնում են ավելի լավ անել այն, ինչը պահանջում է զգուշավորություն և գեղեցկություն: Նույնը վերաբերում է փողկապին կամ թիթեռնիկին:

5. Փռշտում է
Տղամարդիկ «քրտնած, փռչոտ, բռի արարածներ են, ովքեր սիրում են թքել, հայհոյել, մորուք աճեցնել և ծառ կտրել»: Տարօրինակ չէ, որ նրանց գրավում են հակառակ բաները` քնքշություն, նրբագեղություն և տհաճ հոտի բացակայություն: Երբ տղամարդիկ փռշտում են, դա նման է ատոմային ռումբի պայթյունի, իսկ երբ աղջիկներն են փռշտում, դա նրանց մոտ այնքան նուրբ ու զվարճալի է ստացվում, որ կարծես փոքրիկ գազանիկ փռշտա:

 

6. Կծում է շրթունքները
Այս անմեղ ժեստը լրիվ արժանի է նրան, որպեսզի դրա մասին մի քանի երգ գրվի, մի քանի տղայի մռութ ջարդվի, և ևս մի քանի խենթություն կատարվի:

7. Երբ քայլում է` օրորելով կոնքերը
Բարձրակրունկ հագած աղջկա հետ սովորական զբոսանքը շատ հեշտորեն կարող է վերածվել փոքրիկ էրոտիկ արկածի: Ինչպե՞ս են նրանք դա անում, այդպես էլ հանելուկ է մնում տղաների համար:

8. Նուրբ դիպումներ
Մի կողմից այն հիմարությունը, որ գրված է ռոմանտիկ դրամաներում առաջին դիպման հեքիաթային հատկությունների մասին, կատարյալ ապուշություն է թվում, բայց մյուս կողմից էլ անմեղ ու չկանխատեսված դիպումները կարող են սեքսուալ գրգռման հասցնել տղաներին:

9. Երբ մազերը ձիգ կապում է
Կարծես թե սովորական բան է` աղջիկը հավաքում է մազերը, որպեսզի դրանք չխանգարեն իրեն: Գուցե բանն այն է, որ տղաները հունից դուրս են գալիս, երբ աղջիկները ժամերով կարգի են բերում իրենց մազերը, իսկ այս հնարքը մի քանի վայրկյանի ընթացքում կարողանում է կարգուկանոն ստեղծել գլխի վրա:

10. Երբ կրում է ընկերոջ վերնաշապիկը
Չգիտես ինչու, երբ տղաներն իրենցից մի քանի անգամ մեծ վերնաշապիկ են կրում, դա այդքան էլ գրավիչ չի նայվում, իսկ երբ աղջիկներն են դա անում, միանգամից վերածվում են նրբիկ էակների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular