ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պաշտոն է ստացել ոստիկան Մագան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հուլիսի 27-ին Խորենացի փողոցում մի տարեց կնոջը բերման ենթարկող ոստիկանության «Հրեշտակների» գումարտակի ոստիկան Մարգարիտա Կարապետյանի անվան շուրջ բարձրացված աղմուկից հետո Aravot.am-ը հարցում էր ուղարկել ոստիկանությանը:
Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս է Մարգարիտա Կարապետյանն ընդունվել աշխատանքի ոստիկանական համակարգում:

Ի՞նչ քննություններ է հանձնել, եւ ինչպիսի՞ն են քննության արդյունքները: Խնդրել էինք նաեւ տրամադրել Մարգարիտա Կարապետյանի քննության արդյունքները: Հետաքրքրվել էինք՝ արդյոք ոստիկանությունը որեւէ մեկին համակարգ ընդունելիս հաշվի՞ է առնում տվյալ անձի անցյալը. մասնավորապես՝ սոցցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում է, որ Մարգարիտա Կարապետյանը նախկինում աշխատել է «Քրեյզի» ստրիպտիզ ակումբում:

Aravot.am-ն այս հարցերը ուղղել էր ոստիկանությանը, քանի որ, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց «Հրեշտակների» գումարտակը եւ կանայք ընդունվեցին այս գումարտակում ծառայության, ոստիկանության ղեկավարությունը հպարտությամբ հայտարարում էր, որ պարեկապահակային այս գումարտակում ծառայության անցնելուց առաջ ոստիկանները հատուկ վերապատրաստում են անցնում: Այս գումարտակում պատահական անձինք չեն լինում, ըստ ոստիկանության այն ժամանակվա հայտարարությունների, գումարտակում ծառայողները տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, քաղաքացիների հետ բանակցելու հմտություններին, առաջին բուժօգնություն տրամադրելու մեթոդներին:

Գումարտակի բոլոր ոստիկանները, կամ գրեթե բոլորը բարձրագույն կրթություն պետք է ունենան, համենայնդեպս, գումարտակի ստեղծման ժամանակ այդպես էր ներկայացվում: Այս առավելությունների համար էլ պարեկապահակային ծառայության այս գումարտակին «էլիտար» ոստիկաններ էին ասում: Ինչ վերաբերում է թե Մարգարիտա Կարապետյանն ինչպե՞ս է ընդունվել աշխատանքի, եւ քննության արդյունքներն ինչպիսին են, ոստիկանությունից Կարապետյանի հանձնած քննությունների արդյունքները չբացահայտեիցին: Ոստիկանության պարազաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ձեր 28.07.2016 թ. հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մարգարիտա Կարապետյանը ոստիկանությունում ծառայության է անցել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում՝ թե ծառայության անցնելիս, թե ներկայումս նրան կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու համար անձնական բնույթի իրավական խոչընդոտներ գոյություն չունեն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն անձնական տվյալները կարող է փոխանցել միայն աշխատողի համաձայնությամբ:

Նկատի ունենալով հայցվող տեղեկությունների անձնական բնույթը, ինչպես եւ այն հանգամանքը, որ Մ. Կարապետյանը տվյալների փոխանցման վերաբերյալ հայտնել է իր անհամաձայնությունը՝ տեղեկությունների տրամադրումը մերժվում է»:

Նյութի աղբյուր` hayacq.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular