ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանի ուղերձը ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը:

Երկու տարի առաջ, ապրիլի 1-2- ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով:
Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեց հանկարծահաս հարձակմանը: 

Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու դարձյալ հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ մոսկվաներում ընկած, կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում կարեւոր ներդրում
ունեցավ Երկրապահը: Մենք հաշված ժամերի ընթացքում հայտնվեցինք առաջնագծում՝ հայ դիրքապահ զինվորի կողքին: Երկրապահները լրացրին մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը:

Ապրիլյան պատերազմին մասնակցեցին ավելի քան 5 000 երկրապահ կամավորական՝ ինչպես 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահներ, ովքեր այդ կերպ հիմնավորեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը Երկրապահում ճիշտ հիմքերի վրա է դրված: 
Հազարավոր երկրապահ կամավորականներ էլ ցուցակագրվել եւ սպասում էին առաջնագիծ մեկնելու՝ իրենց հերթին: Ապրիլյան պատերազմին մասնակցեց ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը: 

Հայկական զինուժը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց, թշնամին շպրտվեց իր բույնը: Սակայն, ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ հազարից ավելի վիրավոր եւ հարյուրից ավելի զոհ՝ արծիվ տղաներ, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացան եւ հիմա երկնքի արքայությունից են հսկում մեր անդորրը:
Այս քաջերը գնացին, միախառնվեցին 1989-ի պատերազմի զոհերին, բոլոր ժամանակների մեր սուրբ նահատակներին:


  • Ապրիլյանի ժամանակ 14 զոհ էլ Երկրապահն ունեցավ, ինչպես նաեւ՝ մի քանի տասնյակ վրավորներ, հաշմանդամներ, թեպետ՝ բոլորն էին երկրապահ: Երկրապահը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է երդմանը: Այսօր էլ կրկնում ենք՝ միշտ պատրաստ ենք պատժել թուրք ազերիների բոլոր սադրանքները: Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին, ինքներս ենք հայրենասիրական դասընթացներով պետության լիարժեք քաղաքացիներ կրթում, բայց եւ կրկնում ենք՝ ցանկացած անհրաժեշտ պահի կհայտնվենք խրամատում: Եռասերունդ Երկրապահը խոնարհվում է ապրիլյանի զոհերի հիշատակի առաջ, խոնարհվում է բոլոր ժամանակների մեր նահատակների առաջ: 

Հավերժ փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր քաջերին:

Հավերժ փառք աշխարհասփյուռ հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի հայկական պետությանը:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, 
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, 
ԶՈՐԱՎԱՐ  ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular