ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կառուցվող այգում իրականացվող ծառատունկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծառեր է տնկել Էրեբունի թանգարանի հարակից հատվածում կառուցվող հանգստի նոր գոտում: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կառուցվող այգին կդառնա Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հերթական նախաձեռնություններից մեկը: 
«Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են մաքրման և ծառատնկման աշխատանքներ: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը համաքաղաքային ծառատունկերին և շաբաթօրյակներին, ինչը ցույց է տալիս, որ բոլորը ցանկանում են իրենց մեծ տունը՝ Երևանն ավելի բարեկարգ, մաքուր և կանաչապատ տեսնեն: Քաղաքապետարանի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ և մեր նպատակն է վերականգնել երբեմնի կանաչապատ Երևանը: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի ու հետևողականության շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,- նշել է քաղաքապետը: 
Ինչ վերաբերում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ հիմնվող այգուն նշվել է, որ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է տարածքում կառուցել ամֆիթատրոն և արհեստական լճակ, նաև ստեղծել շախմատի մեծ հարթակ, ինչպիսին տեղադրված է Ազնավուրի հրապարակում: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ու որոշվել է, որ այգին ունենա արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Հարկ է նաև նշել, որ հենց բարերարի ցանկությամբ, այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել: Այն լինելու է նստարաններով, զրուցատաղավարներով ու մանկական խաղահրապարակով կահավորված հանգստի գոտի, որի 70 տոկոսը կլինի կանաչապատ:
Շնորհակալություն հայտնելով այգու կառուցումն իրենց միջոցներով իրականացնող Բադալյանների ընտանիքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարիներին ակտիվացել է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին: 
«Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրի շրջանակում Էրեբունի թանգարանի հարակից այս հատվածում, ձևավորվելու է գեղեցիկ հանգստի գոտի: Առիթն օգտագործելով իմ շնորհակալությունն եմ հայտնում բարերարին՝ Բադալյանների ընտանիքին, այս իսկապես ողջունելի նախաձեռնությամբ հանդես գալու համար, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Երևանը բոլորիս մեծ տունն է և յուրաքանչյուրն իր չափով կարող է մասնակցություն ունենալ մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման գործում: Համոզված եմ, որ այս այգին կդառնա Էրեբունու բնակիչների սիրված հանգստի գոտիներից մեկը, նաև, ինչու չէ, թանգարան այցելող զբոսաշրջիկների համար կլինի հրաշալի հանգստի վայր: Եվ, ընդհանրապես, շնորհակալություն մասնավոր հատվածի մեր բոլոր մյուս գործընկերներին, ովքեր վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման աշխատանքներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2018թ.-ին մայրաքաղաքի հոբելյանական տարվան ընդառաջ շահագործման կհանձնվի նաև Մյասնիկյանի արձանի ետնամասում մասնավոր ներդրումներով՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին և երևանցիներին ավելի հայտնի Մալիբուի այգին: Հարկ է նշել, որ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ այս տարի համայնքային ծրագրերով ևս նախատեսվել ու որոշ տեղերում արդեն սկսվել են այգիների և պուրակների բարեկարգման աշխատանքներ: Մասնավորապես նոր, բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Երևանի 2750-ամյակի, Մալաթիա-Սեբաստիայի Սիրո և հավատի այգիներում, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի հարակից հանգստի գոտում: Եվս երկու նոր հանգստի գոտիներ էլ կկառուցվեն Նոր Նորքի 7-րդ զանգվածում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular