ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգինայում կարկուտ է տեղացել, սակայն ԱԻՆ–ի մեկնաբանությամբ՝ դա նորմալ կարկուտ չէ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի մի քանի համայնքներում կարկուտ է տեղացել: Քաղաքացի Հովսեփ Ղազարյանը, ով Արմավիրի մարզի Արգինա համայնքում ծիրանի ծառերի այգի ունի, նույնպես տուժել է այդ կարկուտից: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, թե կարկուտը տեղացել է ընդամենը 15 րոպե, սակայն համաձայն իր նախնական հաշվարկների՝ այգուն հասցված վնասը կազմում է մոտավորապես 50–60%: Ղազարյանի խոսքով՝ համայնքում հակակարկտային կայաններ կան, սակայն ստացվում է, որ դրանց առկայությունը, ըստ էության, ոչինչ չի փոխել:

«Այգիները հիմնականում ցանցապատված չեն: Հիմա միայն ծիրանենին էր ծաղկած, միայն ծիրանի ծառերն են վնասվել: Բերքի 50–60%–ը երևի վնասվել է: Բայց ռեալ վնասը մի քանի օր անց միայն կերևա»,– հայտնել էր նա:

ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանի խոսքով՝ իրենց մոտ կարկուտ է գրանցվել Արագածոտնի մարզի Արտենի համայնքում: Մեր հարցին, թե վնասների մասին այս պահին տեղեկություն կա՞, վերջինս պատասխանեց, թե իրենք վնասների չափի մասին ոչինչ չեն կարող ասել, որովհետև դա ԱԻՆ–ը չի հաշվարկում: Վնասները պետք է հաշվարկի համապատասխան մարզի գյուղապետարանը և մարզպետարանը:

Նրա խոսքով՝ տեղացած կարկուտը կարկուտ չի կարելի անվանել, այն կարկտանման տեղում է, քանի որ իր բաղադրությամբ բավական փափուկ է և 0,5 սմ–ից էլ փոքր տրամաչափ ունի: Ըստ Գնդոյանի՝ այն չի կարող հասցնել այն վնասները, որոնք, որպես կանոն, կարկուտն է հասցնում գյուղատնտեսությանը:

Մեր այն դիտարկմանը, թե մի քաղաքացի նկար է հրապարակել և նշել, որ տուժել է կարկուտից, ԱԻՆ մամուլի խոսնակը պատասխանեց, որ տեսել է այդ նկարը, սակայն շեշտեց, որ դա այն վնասը չէ, որն իսկական, մեծ տրամաչափի կարկուտը կարող է հասցնել: «Բացի այդ, այն շրջաններում, որտեղ այդ թեթև կարկուտը եղել է, այնտեղ երկու տարբերակ ունենք՝ մի մասում այն ընդհանրապես պաշտպանված չէ, հակակարկտային կայանների սպեկտրը ընդամենը հանրապետության 9%–ն է պաշտպանում: Այն տեղերում, որտեղ տեղում է եղել, պահպանված չէ, և կան հատվածներ, որտեղ մասնավոր կարկտակայաններ են տեղադրված, որոնց տեխնիկական սպասարկումը ԱԻՆ–ը չի իրականացնում: Բոլոր այն տեղերում, որտեղ մեր կայաններն են տեղադրված, կարկտանման տեղումներ չեն գրանցվել»,– ասաց նա:

Ի՞նչ չափի պետք է լինի կարկուտը, որպեսզի նորմալ կարկուտ համարենք: Գնդոյանի խոսքով, նորմալ տրամաչափի կարկուտները համարյա 2 սմ–ից ավել են լինում, իսկ սա 0,5 սմ–ից էլ փոքր է: Կարկուտն ավելի խիտ և ծանր է լինում, իսկ այս դեպքում բաղադրությունն ավելի փափուկ էր:

Եթե մարդը ենթադրում է, որ իր բերքը վնասվել է 50–60%–ով, դա արդեն մե՞ծ վնաս է, թե՝ ոչ, հարցին էլ պատասխանեց, որ ինքներս ենք ասում, թե դա ենթադրություն է:

«Պետք է այնտեղ ավելի հստակ հետազոտություն արվի համապատասխան հանձնաժողովի կողմից, որը նման դեպքերում հետազոտություն է իրականացնում և հստակ մասնագիտական հաշվառում իրականացնում: Ես հասկանում եմ, որ ցանկացած տնտեսվարողի համար յուրաքանչյուր կորուստն էլ կարող է շատ երևալ: Դա նորմալ է: Մարդկային այդ հոգեբանությունը բնական է: Բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ և օբյեկտիվ է համապատասխան մարմինները հաշվառումն անեն, ներկայացնեն և այդ թվերով շարժվենք»,– հավելեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular