ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանաչապատման հարցում կլինեն գեղարվեստական նոր լուծումներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն Երևանի 2800-ամյակը. Ավետ Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 31-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Ինչպե՞ս է պատրաստվել մայրաքաղաքն այդ օրվան: Shabat.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հետ: -Պարոն Մարտիրոսյան, մի փոքր կներկայացնե՞ք, թե ծառատունկը համաքաղաքային դարձնելու համար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել: -Գիտեք, որ ծառատունկերը կազմակերպվում են ինչպես գարնանը, այնպես էլ աշնանը: Դա պարտադիր գործընթաց է, որ իրականացվում է մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերի շրջանակում: Բայց որպեսզի այս նախաձեռնությանը մասնակից դառնան նաև մեր համաքաղաքացիները, մենք ամեն տարի հայտարարում ենք նաև համաքաղաքային ծառատունկի օրեր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին իսկապես ակտիվացել է բնակիչների մասնակցությունը ծառատունկերին, ովքեր մեծ սիրով են միանում Երևանի քաղաքապետարանի կոչին ու Երևանն էլ ավելի կանաչ դարձնելու գործին: -Ի՞սկ ցանկացողներն ինչպե՞ս կարող են դառնալ մասնակից համաքաղաքային ծառատունկին: -Մենք սիրով արձագանքում ենք մեր համաքաղաքացիների բոլոր հեռախոսազանգերին ու նամակներին, ովքեր ցանկանում են մասնակցել ծառատունկին: Բոլոր վարչական շրջաններն ակտիվ աշխատանք են տանում համատիրություններիհետ, որոնց և տրամադրվում են տնկիներ՝ ծառատունկին մասնակից բնակիչներին հատկացնելու նպատակով: Այնպես որ, մեկ անգամ ևս կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին միանալ համաքաղաքային ծառատունկինու շաբաթօրյակին: -Պարոն Մարտիրոսյան, որպես ոլորտի պատասխանատու՝ հետաքրքիր է Ձեր գնահատականը կանաչապատման ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Ձեզ գոհացնո՞ւմ են ցուցանիշները: -Գիտեք ինչ, աշխարհում չկա մի քաղաք, որ խնդիրներ չունենա: Ի վերջո, քաղաքն աճող օրգանիզմ է և անընդհատ նոր մոտեցումների անհրաժեշտություն է առաջանում: Բայց, այն որ, վերջին տարիներին Երևանում կանաչապատման ոլորտում իսկապես մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում, չնկատելն անհնար է: Պատկերացում կազմելու համար պարզապես մի քանի օրինակ բերեմ. Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը դեռևս Խորհրդային տարիներին կազմում էր շուրջ 970 հա, սակայն 90-ական թվականներին, հայտնի պատճառներով այդ ցուցանիշը նվազեց՝ հասնելով 500 հա-ի: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը հասցնել ավելի քան 860 հա-ի: Նույն ժամանակահատվածում շուրջ 110 կմ-ով ընդլայնվել է Երևանի ոռոգման ցանցը, իրականացվել են նաև առկա ցանցի արդիականացման աշխատանքներ:Վերջին երեք տարվա ընթացքում 8 խորքային հոր է կառուցվել, որն ապահովեց շուրջ 100 հա կանաչ զանգվածի ոռոգումը: Որպես կարևոր ձեռքբերում նաև պետք է առանձնացնեմ ծառերի կպչողականության ցուցանիշը, որն այսօր կազմում է 70%: Սրանք լոկ խոսքեր չեն,այլ կատարված աշխատանքների հաշվետվություն է, որը կարծում եմ տեսանելի էբոլորի համար: -Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված 2018թ. ընթացքում: -Բոլոր այն ուղղություններով, որոնք ներկայացրեցի, աշխատանքները լինելու են շարունակական նաև այս տարի: 2018թ. ծրագրով մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի ծառերի էտի գարնանային աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 10-15-ը: Այս գործընթացն, ի դեպ, անչափ կարևոր է ծառերի կենսունակությունն ապահովելու համար: Երևանն այսօր զարդարում են շուրջ 750 հազար վարդակակաչները, որոնց ապրիլի կեսերից կփոխարինեն շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլները: Ամենօրյա են կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները: Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև Երևանի մուտքերի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Այս տարիների ընթացքում հյուրընկալ Երևանին համահունչ են դարձել մայրաքաղաք մտնող  բոլոր մուտքերը: -2018թ. հոբելյանական տարի է Երևանի համար: Քաղաքի կանաչապատման հարցում ի՞նչ նոր մոտեցումներ են կիրառվելու: -Իսկապես, հաճելի է նախապատրաստվել մի տոնի, որը խորհրդանշում է մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը: Այս տարին առանձնահատուկ կլինի նաև մայրաքաղաքի կանաչապատման հարցում: Կլինեն նոր մոտեցումներ, գեղարվեստական նոր լուծումներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն, որ Երևանը 2800 տարեկան է:  Подробнее: https://shabat.am/am/article/173287/Kanachapatman-harcum-klinen-gegharvestakan-nor

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular