ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյանը Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հնարավորությունների և Պուտինի հանդեպ հնչեցվող մեղադրանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը ՀՀ նախագահի ընտրությունը մեկ անձի կողմից նշանակում է որակում, որն իրականացվեց և դրանով հարցը փակվեց:
«Այսինքն ոչ ոք ժողովրդին չի հարցրել, տարբեր թեկնածություններ չեն դրվել, քննարկումներ չեն իրականացվել, չի հստակեցվել, թե ինչու հատկապես Արմեն Սարգսյանը: Բացի այդ, առ այսօր հրապարակված չեն Ա. Սարգսյանի հետ կապված մի շարք կասկածներ նրա ՀՀ քաղաքացիության, Հայաստանում նրա բնակության 6-ամյա ժամկետի հետ կապված և այլն: 

Նոր համակարգի պայմաններում Հայաստանում հարց որոշողը դառնում է վարչապետը և այստեղ էլ ես Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում: Նախկինում տեսնում էի, մտածում էի, որ հնարավոր է, որ նա մեկ այլ անձի նշանակի, սակայն քանի որ վստահություն չունի որևէ մեկի նկատմամբ, կփորձի իշխանությունն ամբողջովին իր ձեռքը պահել և իրականացնել ուղիղ կառավարում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով գնալով ավելանում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, և այդ պարագայում, փաստացի, մեր երկրի իշխանությունն ամբողջովին ձևական բնույթ է ստանում:

Նա ռուսական ռազմական ոստիկանների տեղակայումը հակասահմանադրական և հակաիրավական քայլ, ինչպես նաև Հայաստանի միջպետական պայմանավորվածությունների խախտում է համարում: Ա. Պապյանը համոզված է, որ այն պարզապես միջոց է Հայաստանում ներկա իշխանությունների համար ցանկացած ոչ ցանկալի զարգացում զինված խմբերով կանխելու համար: 

Նրա կարծիքով, այս ամենից բացի Հայաստանում ոչ միայն լիբերալիստական, այլև կապիտալիստական կարգեր չեն հաստատվել: Ազատ շուկայական հարաբերություններ այդպես էլ չձևավորվեցին և լիբերալիզմի փոխարեն զարգացավ ֆեոդալիզմը:
«Մարդիկ օգտագործեցին իրենց լծակները և սահմանափակեցին շուկան: Այդ իսկ պատճառով  գործարարներն այսօր ձգտում են գործադիր կամ օրենսդիր մարմնում պաշտոն զբաղեցնել: Նրանք լավ գիտեն, որ չկա մրցակցություն, իսկ պետական մարմինները զբաղված են հարուստ ու աղքատ «նշանակելով»: Եթե պետությունը որոշում է այս կամ այն մարդուն սննկացնել՝ սննկացնում է: Այսինքն, Հայաստանում ցանկացած գործարար մշտապես գտնվում է իշխանության լծի տակ: Ու քանի որ այսօր պետությունը նույնացված է մեկ անձի հետ, ուստի այդ մեկ անձն է որոշում ամեն ինչ: Եվ այս պայմաններում ելնելով մի շարք գործոններից՝ ՀՀ նախագահի սահմանադրական խիստ սահմանափակ հնարավորություններից, երկրում առկա իրողություններից, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Սարգսյանի անցյալն ու հոգեբանությունը, ով երբեք էլ չի եղել մարտիկ և այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականությունների ժամանակ երբեք հանդես չի եկել հօգուտ տուժածի ու հալածվածի, հանգում ենք այն եզրակացության, որ չի էլ կարող որևէ բան պաշտպանել: Ի դեպ, նա նույնիսկ դրա ցանկությունը չունի և եթե նա նման ցանկություն ունենար, ապա Սերժ Սարգսյանը նրան Հայաստան չէր բերի»,- ասաց Ա. Պապյանը: 

Նրա կարծիքով մարդկանց մի խումբ՝ ՀՀԿ-ի վերնախավը, պետությունն այսօր ընկալում է որպես իր սեփականություն: Եվ բնական է, որ նրանց ձեռնտու է Սերժ Սարգսյանի իշխանության մնալը: 

«Եթե նա գնաց, սկսվելու է պայքար իշխանության համար և իրար ուտելու են: Ինչպես Ստալինի մահից հետո եղավ: Բայց եթե նրա մնալը ձեռնտու է ՀՀԿ-ին, ապա ձեռնտու չէ ողջ պետությանը, քանի որ երբ նայում ենք նրա կառավարման տարիներին, տեսնում ենք, որ Հայաստանը մի քանի անգամ նահանջ է ապրել: Միայն արտաքին պարտքը մոտ 4 անգամ ավելացել է: 2020 թ-ին միայն պարտքի սպասարկման համար 1 միլիարդ 370 մլն դոլար գումար պետք է վճարենք: Դա կազմում է մեր բյուջեի 40 %-ը: Այսինքն, եթե նայում ենք երկրի կառավարման տեսանկյունից, նա ձախողել է ամեն ինչ: Եթե ազատ ընտրություններ լինեին, ապա ՀՀԿ-ն 10 %-ից ավելի ձայն չէր հավաքի, բայց ներկա Սահմանադրությամբ մշտապես հաղթելու է կառավարող ուժը: Եվ պետք չէ ասել, որ ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է հավաքել: Հյուսիսային Կորեայում իշխող քաղաքական ուժն ավելի շատ ձայներ է հավաքում, հետո՞ ինչ: Հենց ձայների քանակը վկայում է այն մասին, որ ազատ ընտրություն չկա Հայաստանում»,- ասաց Ա. Պապյանը:     

Հետազոտական կենտրոնի հիմնադիրը չի կիսում տեսակետը, թե Հայաստանը կարող է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում որոշակի առումով միջնորդի դեր ստանձնել: Ըստ Ա. Պապյանի, Արևմուտքը եթե ցանկանա հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ, դա կանի ուղղակի, առանց միջնորդների: 

«Արևմուտքի մեծ մասը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի: Բացի այդ, Հայաստանը չի կարողանում իր սեփական խնդիրները լուծել, ինչպե՞ս կարող է միջնորդի դեր ստանձնել: Արևմուտքը տեսնում է չէ՞, որ Հայաստանում ռազմական ոստիկանական ուժեր են տեղակայվում ոչ թե ՌԴ նախագահի, այլ օկրուգի կամանդույուշչիի մակարդակով, իսկ  Հայաստանը նույնիսկ դրա դեմ չի կարողանում պայքարել: Այսինքն, Արևմուտքում Հայաստանին լուրջ չեն ընդունում և ինչպե՞ս կարող է նման պայմաններում Հայաստանը տնտեսական կամ քաղաքական կամուրջ հանդիսանալ: Ինչ վերաբերում է այն հույսերին, թե Ա. Սարգսյանը կարող է բրիտականական վերնախավի հետ բանակցել՝ հեքիաթ է: Մեծ Բրիտանիայում նույնիսկ Չարլզը, ով նկարվել է Սարգսյանի հետ, օրենքով և ի պաշտոնե որևէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի քաղաքական օրակարգի վրա: Այնտեղ նույնիսկ թագուհին չի կարող միջամտել, քանի որ բրիտականական խորհրդարանի անդամները Պուտինին մեղադրում են 300 միլիարդ դոլար յուրացնելու և ողջ աշխարհը լրտեսներով լցնելու մեջ»,- խոսքը եզրափակեց Ա. Պապյանը: 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular