ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ կնոջ կերպարը՝ ռուս լուսանկարչի ֆոտոնախագծում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Փարիզում բնակվող ռուս լուսանկարչուհի Նատալյա Իվանովան 2012-ից մեկնարկել է հիանալի նախագիծ, որի նպատակն է ցույց տալ, որ Երկիր մոլորակի բոլոր կանայք հիասքանչ են եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն հմայքը։

«Գեղեցկության էթնիկ ակունքները»՝ այսպես է կոչվում Իվանովայի արտիստիկ, փաստագրական ֆոտոնախագիծը, որն իր ասելիքը փոխանցում է յուրօրինակ լեզվի՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող կանանց հմայքի միջոցով։

Լուսանկարչուհին արդեն հասցրել է «բացահայտել» 4 աշխարհամասերի 15 երկրներից 50 էթնիկ խմբերի պատկանող կանանց գեղեցկությունը եւ ներկայացնել իր լուսանկարներում։

Իր հերոսներին Նատալյան ընտրել է հետեւյալ սկզբունքով. աղջիկները պետք է իրենց էթնիկ խմբի առնվազն երրորդ սերունդը լինեն՝ եւ մայրական, եւ հայրական կողմից, ինչպես նաեւ տեղյակ լինեն իրենց ծագման մասին։

Այս ֆոտոնախագծում մենք գտանք նաեւ հայ կնոջ կերպարը, որը ներկայացնում է Երեւանում ծնված, բայց Մոսկվայում բնակվող Մարիամը։

 

Աղբյուրը՝ Bright Side

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular