ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանական ընկերությունը կվերանորոգի ու կարդիականացնի հայկական մետրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսպանական «Ագազոս» ընկերությանը թույլ կտրվի Երևանի մետրոյի թունելներում շինարարության իրականացնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է հինգշաբթի կայանալիք գործադիրի հերթական նիստում:

Կառավարությունը որոշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում» ծրագրի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «Ագազոս» ընկերությանը թույլատրել Երևանի մետրոյի թունելներում շինարարության իրականացման գործունեություն։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի և «ԱԳԱԶՈՍ» ընկերության միջև 2015 թ. ապրիլի 27-ին ստորագրված շինարարական աշխատանքների պայմանագրով «ԱԳԱԶՈՍ» ընկերությունը իրականացնում է Երևանի մետրոյի վերականգնողական ծրագրով Երևանի մետրոյի բուն շինարարական աշխատանքները ՝ ենթակապալի պայմանագրերով տեղական լիցենզավորված ընկերությունների հետ:
Ընկերությունը պատրաստակամ է իրականացնել ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները ամբողջ ծավալով՝  առանց ենթակապալառուների էական մասնակցության, որի համար անհրաժեշտ է ստանալ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Կառավարությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը 2012թ. օգոստոսի 3-ին կնքել են համաձայնագիր` ըստ որի բանկը երկրորդ փուլի 
ֆինանսավորման համար կտրամադրի մինչև 5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով վարկ: Մեկ տարի անց կառավարությունը և Եվրոպական Ներդրումային Բանկը կնքել են ֆինանսավորման պայմանագիր, ըստ որի բանկը Երևանի մետրոպոլիտենի վերականգման ծրագրի երկրորդ փուլի համար նույնպես տրամադրում է 5 միլիոն եվրո վարկ: Եվս մեկ տարի անց՝ 2014 թ., կառավարությունը և Եվրամիության Հարևանության Ներդրումային Գործիքը ստորագրել են դրամաշնորհային համաձայնագիր, ըստ որի նրանց կողմից այս ծրագրի համար տրամադրվում է 5 միլիոն եվրո դրամաշնորհ:
Ընդհանուր առմամբ՝ երևանյան մետրոյի վերազինման ու արդիականցման համար կտրամադրվի 15 միլիոն եվրո:

Երկրորդ փուլով իրականացվում է դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգնողական աշխատանքներ, իրականացվում են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ:

Նշենք, որ 2015 թ. կայացած մրցույթի շրջանակներում ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իսպանական «ԱԳԱԶՈՍ»-ը, որը զբաղվում է արտոնագրված շինարարությամբ: Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular