ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Ավետիսյան. «Իմ ստեղծագործելու, ներաշխարհիս խթանիչ ուժը սերն է»

ՎԻԴԵՈ

Ընտանիքից թանկ, ընտանիքից վեհ ու սրբազան էլ ինչ կա աշխարհում. ահա այս հարցն է առաջանում, երբ դիտում ես Արայիկ Ավետիսյանի նոր «Իմ նվեր» տեսահոլովակը, որը կարճ ժամանակահատվածում մեկ միլիոնից ավելի սրտեր գերեց: Հետաքրքիր էր նաև զրույցը երիտասարդ երգչի հետ, ով սիրով պատասխանեց մեր հարցերին, որոնք էլ ինչ-որ չափով մեր առաջ բացեցին նրա մարդ տեսակը:

- Ո՞րն է ամենաթանկ նվերը քեզ համար:

- Ըստ իս՝ դա Աստծո պարգևն է, այն ծնողներիս միջամտությամբ ինձ կյանք տալն է, շռայլորեն ձայն նվիրելը, որը կրթության ու աշխատասիրության արդյունքում ես փորձում եմ ներկայացնել հանրությանը: Ինձ համար թանկ նվեր է նաև հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը:

- Նոր տեսահոլովակում շատ սեր կա: Սերը ի՞նչն է քեզ համար առաջնահերթ:

- Իմ ստեղծագործելու, ներաշխարհիս խթանիչ ուժը սերն է: Ապրելու, ապրեցնելու, արարելու, որևէ բարի գործ կատարելու, մերձավորին սատարելու, կարոտելու, ուրախանալու հիմքը սերն է:

- Ընտանիքի դե՞րը քո կյանքում:

- Ավանդական ընտանիքում եմ մեծացել, որտեղ մեկն ապրում է մյուսի համար: Կյանքի ամենամեծ արժեքը, որի համար արժե ապրել, ծնունդ տալ` ընտանիքն է: Իմ ամեն քայլով փորձում եմ վերադարձնել այն սերը, որ ինձ տվել են ծնողներս: Ես ծնողներիս արտացոլանքն եմ, նրանց դաստիարակության վառ պատկերը:

- Խաղաղ, կայուն բնույթով Արայիկը ի՞նչը չի կարող հանդուրժել:

- Երկերեսանի մարդկանց չեմ կարողանում հանդուրժել: Երբ սուտ են խոսում, արագ հասկանում ես, իսկ երկերեսանիները խաղում են երբեմն կեղտոտ կանոններով ու ցավացնում են խորը: Խառնակիչներին նույնը կասեմ ` օգտվելով որևէ իրավիճակից՝ իրենց շահի համար կարող են երկու մտերիմների անհաշտ վիճակում դնել և ցավալի է, որ հնարավոր է այն դառնա ճակատագրական կորուստ ընկերներից մեկի համար, ով ժամանակին թանկ էր քեզ համար:

- Ի՞նչը չես ցանկանա կորցնել:

- Կան արժեքներ, որոնց համար պայքարում ենք, որպեսզի մեր կյանքը արժանապատիվ, սիրով ողողված լինի: Աշխատանքը, որ ես սիրով եմ անում, կարծես առաքելություն լինի ինձ համար, պիտի տաս, հասցնես մարդկանց այն, ինչը շնորհ է, չապրես միայն քեզ համար, ցանկացած իրավիճակում՝ թե՛ փառքի մեջ, թե՛ կարիքի մեջ, չկորցնես դեմքդ, տեսակդ: Կյանքի վայրիվերումները չպետք է դառնան գերիշխող, որպեսզի չամաչես անցյալիցդ ներկան համեմատելուց:

- Արայի՛կ, կանանց մեկամսյակն է. նվեր ունե՞ս հարազատ կանանց, երկրպագուհիներդ համար:

- Օրերս համացանցում հասանելի կլինի իմ նոր տեսահոլովակը, որը նվիրված է հայուհիներին, այդկերպ կփորձեմ ուրախացնել նրանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular