ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաքաղաքային ծառատունկն այն օրն է, երբ բոլորս միասին պետք է մասնակցություն ունենանք մեր քաղաքի կանաչապատման գործին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ը գրում է.

Shabat.am-ը շարունակում է անդրադառնալ Երևանում իրականացվող այն ծրագրերին ու խնդիրներին, որոնց վերաբերյալ հաճախ է  բնակիչների կողմից տարբեր հարցադրումներ ստանում: Այս անգամ մեր զրույցը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի հետ է:

 -Պարոն Անտոնյան, դուք ղեկավարում եք մի ոլորտ, որտեղ իսկապես անելիքներ շատ կան: Սկսենք բազմաբնակարան շենքերից: Հարցս հետևյալն է. այդ շենքերում առկա խնդիրների լուծման հարցում, ի վերջո ո՞վ է պատասխանատու:

 - Որպեսզի մեր համաքաղաքացիների համար հստակ լինի այս հարցի պատասխանը, ապա մեկ անգամ ևս նշեմ, որ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքում իրականացվող աշխատանք համատիրությունների պարտականությունն է: Երևանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ աշխատանքներին մասնկացությունը կամավոր լիազորություն է, որը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվում է համատիրություններին ու բնակիչներին աջակցելու և բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրներին համատեղ լուծումներ տալու համար:

-Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այդ աջակցության արդյունքում: Որքանո՞վ է քաղաքապետարանն օգնում  համատիրություններին ու բնակիչներին:

- Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և հետագա շահագործման ծրագրի շրջանակում 2017թ. ընթացքում համայնքային բյուջեով և համատիրությունների միջոցներով իրականացվել են 95530քմ. հարթ և 45740 քմ թեք տանիքների նորոգման աշխատանքներ: Մուտքերի վերանորգման աշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցների հաշվին, այնպես էլ ծրագրին մասնակցություն է ունենում «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» հիմնադրամը: Միայն 2017թ. ընթացքում մայրաքաղաքում նորոգվել է 1432 մուտք:

-Երևանում այսօր հաճախ բարձրացվող հարցերից են նաև  ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրները: Ի՞նչ աշխատանքներ եք տանում այս ուղղությամբ:

- Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված ծրագրերն այսօր ադեն իրականացվում եմ եռակողմ համաձայնության շրջանակում (Երևանի քաղաքապետարան,  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե):   2017թ. ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից վարկային ծրագրով իրականցվել են 37 փողոցների ջրամատակարարման խողովակների փոխարինման և 29 կմ ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներ: Որպես ոլորտում կատարված աշխատանքների ցուցիչ, պետք է նշեմ, որ այսօր շուրջօրյա ջրամատակարարմամբ է ապահովված Երևանի 84 %-ը, այն, ի դեպ, 2014թ. կազմել է 70 %:

-Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված 2018թ. ընթացքում: Ի՞նչ փոփոխությունների ականատեսը կլինեն բնակիչները:

- Ասեմ, որ բոլոր այն ծրագրերը որոնք ներկայացրեցի թե տանիքների, թե մուտքերի նորոգման, ինչպես նաև ջրամատակարարման ու ջրահեռացման հետ կապված, բոլորը լինելու են շարունակական նաև այս տարի: Կատարված աշխատանքների ծավալն ու կարևորությունը ընդգծելու համար, պարզապես մի քանի օրինակներ բերեմ:  Եթե 2014թ. մայրաքաղաքում վերանորոգվել է 860 մուտք, ապա այս տարի նախատեսել ենք 1615 մուտքի նորոգում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է, որ երբևէ իրականացվել է մուտքերի նորոգման ծրագրի շրջանակում: 2018թ. մայրաքաղաքում նախատեսվում է իրականացնել 49 փողոցների ջրամատակարարման ցանցի և ներտնային ջրամիացումների հաշվիչների տեղադրման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Այս տարի ամբողջությամբ կլուծվի Երևանի Լուկաշինի փողոցի կոյուղատար համակարգի հետ կապված խնդիրը: Պետք է նշեմ, որ այդ մեծ թաղամասը կառուցման օրվանից ի վեր, երբևէ կոյուղի չի ունեցել:

-Պարոն Անտոնյան, Երևանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացնում է «Սանիթեք»  ընկերությունը: Առաջին հերթին որպես Երևանի բնակիչ, գոհ ե՞ք այդ աշխատանքներից:

-Նախ խոսեմ, որպես Երևանի բնակիչ: Երբ առավոտյան դուրս ես գալիս աշխատանքի, անհնար է չնկատել, որ մայրաքաղաքի փողոցները մաքրված են, լվացված, բայց  չանցած մի քանի ժամ այլ տեսարանի ես ականատես լինում: Մենք պետք է գիտակցաբար մոտենանք այս խնդրին և հասկանանք, որ Երևանը մեր մեծ տունն է և ինչպես մեր բնակարանն ենք մաքուր պահում, այդպես էլ պետք է մայրաքաղաքը մաքուր պահենք: Համոզված եմ, որ եթե յուրաքանչյուր բնակիչ իր հերթին մաքուր պահի և չաղտոտի քաղաքը, ապա Երևանը հաստատ շատ մաքուր կլինի:

-Ի՞սկ որպես պաշտոնյա և ոլորտի պատասխանատու, ըստ Ձեզ, ի՞նչ է հարկավոր արդյունքի հասնելու համար:

-Գիտեք ինչ, աղբահանության աշխատանքների ուղղությամբ աշխատանքներն ամենօրյա են, հսկողությունն էլ՝ մշտական: «Սանիթեք»  ընկերությունը շարունակում է աղբահանության նոր տեխնիկա ձեռք բերել, մշտապես թարմացվում են մայրաքաղաքում տեղադրված աղբամանները, որոնք շատ հաճախ վնասվում են հենց քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով: Սակայն, որքան էլ սանմաքրման աշխատանքներ իրականացվեն, որքան էլ նոր աղբամաններ տեղադրվեն կամ նոր տեխնիկա ներկրվի, միևնույն է, եթե բնակիչները մաքուր չպահեն քաղաքը՝ լիարժեք արդյունքի չենք հասնի: Օրինակ 2017թ. շուրջ 960 արձանագրություն  է կազմվել արգելված վայրում շինարարական աղբ թափելու մասով: Բայց հավատացած եղեք, մեր նպատակը ամենևին էլ արձանագրություն կազմելն ու  բնակիչներին տուգանելը չէ: Մեր նպատակն է, որ մեր բնակիչներն աղբը թափեն միայն սահմանված վայրերում:

-Պարոն Անտոնյան, մարտի 31-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր:  Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվել:

- Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն իսկ ընտրվել են հստակ տարածքներ, որտեղև իրականացվելու են ծառերի տնկման աշխատանքներ: Շաբաթօրյակի շրջանակում էլ պատշաճ տեսքի կբերվեն հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների և ճանապարհների հարակից գոտիները: Պետք է նշեմ, որ բոլոր ցանկացողները կարող են միանալ այս նախաձեռնությանը: Մասնակիցներին մեր կողմից կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Կարծում եմ սա այն օրն է, երբ բոլորս միասին պետք է մասնակցություն ունենանք մեր քաղաքի կանաչապատման ու մաքրման գործին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular