ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 շաբաթում 2 վթարն ինձ համար շատ էր. Իննա Խոջամիրյանը` իր հետ կատարվածի մասին

ՖՈՏՈ

«Վնասվածք ու կոտրվածք չունեմ, գլուխս եմ ուժեղ հարվածել: Ոչ մի լուրջ բան չկա»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Իննա Խոջամիրյանը` անդրադառնալով իր հետ կատարվածին:

Դերասանուհին օրերս գիշերը տաքսիով վթարի է ենթարկվել, սակայն, բարեբախտաբար, վթարը ողբերգական ավարտ չի ունեցել, իսկ դերասանուհին իրեն լավ է զգում:

«Ենթադրվում է, որ ուղեղի թեթև ցնցում եմ ստացել, բայց բժշկի չեմ գնացել` ախտորոշումը չհաստատելու համար, քանի որ ախտորոշումն ավելի ցավոտ է (ժպտում է): Բայց ըստ ախտանշանների` սրտխառնություն, գլխապտույտ և այլն, դա է ենթադրվում: Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է: Կարծում եմ` նման ուժեղ հարված չի եղել, որ լուրջ հետևանքներ լինեին: Եթե հետևանք պարունակող բան լիներ, կուշաթափվեի տեղում: Բայց ամեն դեպքում ստիպված պիտի գնամ բժշկի` հարազատներիս ու ընկերներիս սիրտը հովացնելու համար: Պարզապես շատ ուժեղ սթրես եմ տարել, այսօր նույնիսկ աշխատանքի չեմ գնացել: Շնորհակալ եմ շատ իմ անձնակազմին, որովհետև փչացրել եմ նրանց աշխատանքային օրվա առաջին կեսը, վաղն էլ ինձ հանգիստ նտվել, բայց կարծում եմ, որ վաղն արդեն կմիանամ նրանց: Այս պահին տանն եմ: Հուսով եմ` ամեն ինչ կհարթվի»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց դերասանուհին:

Սա մեկ շաբաթվա ընթացքում Իննայի հետ կապված 2-րդ վթարային իրավիճակն էր. առաջինի դեպքում ղեկին եղել է հենց դերասանուհին, սակայն ամեն ինչ լավ ավարտ է ունեցել:

«1 շաբաթվա ընթացքում ինձ համար մի քիչ շատ էր 2 վթարային իրավիճակ: Ժողովրդական մի խոսք կա`«Շառից փախչում ես, բայց շառն ինքն է քեզ գալիս, կպնում» (ժպտում է): Վերջերս սովորություն ունեմ երեկոյան իջնել կենտրոն, հետո ոտքով բարձրանալ տուն: Այդ օրն էլ այնպես ստացվեց, որ ուշ ժամ էր, որոշեցի վերջին 2 խաչմերուկում տաքսի նստել, որպեսզի շատ ուշ  տուն չհասնեմ: Բացարձակ չէի պատկերացնի, որ նման իրավիճակ կստեղծվեր, որովհետև 00.00-ից անց էր, և քաղաքում հանգիստ իրավիճակ էր: Այդ պահին անծանոթ տղա կար, ով օգնեց, մեքենայից հանեց ու ճանապարհեց տուն, իսկ ես նույնիսկ շնորհակալություն չհայտնեցի, քանի որ շատ ուժեղ շոկի մեջ էի: Մեղավորը Mercedes-ի վարորդն էր, ով սահմանված արագությունից շատ ավելի արագ էր ընթանում: Փառք Աստծո, նա սթափ վիճակում էր, որովհետև մեր մեքենային հարվածելուց հետո կարողացավ կառավարել ղեկը, և արդյունքում ինքը հարվածեց ծառին: Բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- մանրամասնեց դերասանուհին:

Իննայի խոսքով` այս պահին ինքը փորձում է կազդուրվել, ավելին` այնպես անել, որ ամեն ինչ արագ մոռացվի:

«Չեմ ուզում իրավիճակը բարդացնել, և այս պահին ամենակարևորն իմ դրական վերաբերմունքը կլինի, քանի որ եթե ես բացասական վերաբերմունք ցուցաբերեմ, բոլորն ավելի շատ կանհանգստանան, իսկ ես դա չեմ ուզում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular