ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. պատմություն, որ քչերն են կարողանում կարդալ մինչև վերջ առանց արտասվելու

ՖՈՏՈ

Այս պատմության հերոսը իր կյանքից մի դեպք է պատմում ընթերցողներին ցույց տալու համար, թե որքան շատ է պետք գնահատել հարազատներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը…

«Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով: Մի օր, երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինը արժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:

Image result for мать и сын в ресторане

Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է: Իհարկե, ես համաձայնեցի, քանի որ հորս մահից հետո, իսկ դա 19 տարի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում:

Մայրս շատ զարմացավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Նա վախեցավ՝ մտածելով, որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց ես հանգստացրի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:

Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում: Մայրիկս նույնպես: Երբ ես հասա նրա տան մոտ, դատելով իր տեսքից, հասկացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրիկիս համար, քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համեստորեն և մի փոքր տխուր հայացքով վրաս էր նայում: Նա մեկնաբանեց. «Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես, ինչպես դու ես այժմ այն կարդում ինձ համար»։ Սիրտս ճմլվեց, իսկ մայրիկս շարունակեց. «Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան, երբ ես ասացի նրանց, որ իմ տղայի հետ հանդիպման եմ գնալու: Դա այնքան հաճելի և հիանալի է: Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ, երբ վերադառնամ»:

Ֆիլմը համարյա թե չդիտեցինք, քանի որ անընդհատ զրուցում էինք, իսկ երբ ես մայրիկիս տուն տարա, նա ասաց, որ հիասքանչ երեկո էր, և հաջորդ անգամ ինքն է հրավիրում: Ես հավատացրի նրան, որ անպայման նորից կհանդիպենք:

«Ինչպե՞ս անցավ հանդիպումը», – ժպիտը դեմքին հարցրեց կինս: Ես նրան անչափ շնորհակալ էի այդ հիանալի մտահղացման համար: «Ավելի լավ, քան պատկերացնում էի», – պատասխանեցի ես:

Ցավոք, մի քանի օր անց, մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը, սակայն ես մխիթարում էի ինքս ինձ այն մտքով, որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան:

Չեք պատկերացնի, թե ինչքան զարմացած և շփոթված էի, երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ ճաշել էինք մորս հետ: Վճարած հաշվին կից մի գրություն կար. «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես: Ես վստահ չեմ, որ կլինեմ, բայց դու և կինդ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Դու չես հավատա, թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն… Սիրում եմ քեզ, որդի՛ս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular