ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարիներ շարունակ այլանդակ ոտքը թաքցրած աղջիկը մոդելային կարիերա է սկսել՝ դառնալով Johnnie Walker-ի գովազդային դեմքը

ՖՈՏՈ

Բերլանժ Պրեսիլուսը 14 տարի շարունակ թաքցրել է իր այլանդակ ոտքը կողմնակի աչքերից։ Աղջիկը մանկուց տառապել է հազվագյուտ անոթային հիվանդությամբ, որը հայտնի է որպես Կլիպել–Տրենեունայի սինդրոմ (Klippel-Trenaunay Syndrome)։ Այդ պատճառով էլ աջ ոտքի վրա նա մեծ կարմրավուն լաքա ուներ, ինչպես նաև երակների տեսանելի վարիկոզ լայնացում։

Դրա պատճառով փոքր ժամանակ հաճախ էին Բերլանժին ծաղրում, պնդելով, որ իր ոտքը աստիճանաբար մահանում է։ Այդ ժամանակ աղջիկը սկսեց թաքցնել իր թերությունը՝ տաբատներ և երկար կիսաշրջազգեստներ հագնելով։ Սակայն տարիներ անց նա կարողացավ ապացուցել իրեն նեղացնողներին, որ ինքը ոչնչով չի տարբերվում մյուսներից։

Բերլանժը ծնունդով Հաիթիից է, հիմա ապրում է Տորոնտոյում, որտեղ հաջողակ մոդելային կարիերա է անում, նկարահանվելով այնպիսի հայտնի բրենդերի գովազդային արշավներում, ինչպիսիք են Samsung–ը, Mac–ը և Johnnie Walker–ը։ Նա մտադիր է փոխել գեղեցկության ընկալումները, երբ մարդիկ ձգտում են ամսագրի էջերից երևացող աղջիկներին նմանվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular