ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տարածվել է նոր վիրուս. Արտահայտվում է ցանով, ուղեկցվում քորով և...Անպայման սա կարդացեք. Այս վիրուսն ունի գաղտնի շրջան

ՖՈՏՈ

Կոկսակին օդակաթիլային վիրուս է, արտահայտվում է ցանով, ուղեկցվում է քորով ու բարձր ջերմությամբ, աղիքային խնդիրներով: Լվացվեք շատ հաճախ, պահպանեք մաքրության ու հիգիենայի բոլոր ու ամենաչնչին թվացող կանոնները:  Թույլ մի տվեք երեխաներին լողալ հատուկ լողի համար չնախատեսված վայրերում:  Խուսափեք արագ սննդից:  Եթե չեք ուզում վարակվել  կոկսակի վիրուսով: Նույնքան վտանգավոր են կեղտոտ ձեռքերը, զգուշացնում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Համաճարակաբանի խոսքով՝  կոկսակի վիրուսի որոշակի ակտիվություն դիտվել է  հունիս-հուլիս ամիսներին:  Օգոստոսին էլ, իհարկե, վիրուսակիրներ  գրանցվել են, բայց հիվանդության  համաճարակաբանական ուսումնասիրությունների տվյալները ցույց են  տվել, որ այդ  երեխաները հանրապետությունից դուրս չեն եկել: Նրանք հիմնականում դրսից եկածների հետ են  շփվել:






Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular