ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռավարակները կարող են փոխանցվել օրալ սեքսի միջոցով: Պահպանակ օգտագործեք կամ օրալ սեքսով մի զբաղվեք

ՎԻԴԵՈ

1. Դաշտանային ցիկլը տևում է միջինում 28 օր:

2. Մի մտահոգվեք, որ դաշտանի ժամանակ շատ եք ուտում: Դա ցիկլի մաս է: Կանայք ավելի քիչ են ուտում ձվազատման օրերին:

Short code:

3. Ձվազատման շրջանը կազմում է մոտ 14 օր վերջին դաշտանի առաջին օրից հետո և կարող է տևել մինչև 7 օր:

4. Եթե ուզում եք հղիանալ, սեքսով զբաղվեք ձվազատման ժամանակ: Եթե ոչ, այդ օրերին խուսափեք չպաշտպանված սեռական ակտից:

5. Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման շրջանում:

6. Սեռավարակները կարող են փոխանցվել օրալ սեքսի միջոցով: Պահպանակ օգտագործեք կամ օրալ սեքսով մի զբաղվեք տղամարդու հետ, մինչև հաստատ պարզեք, որ նա առողջ է:

7. Հեշտոցային խմորիչ վարակներ կարող են առաջացնել կոպիտ սեքսը, դիաբետը, հորմոնալ հակաբեղմնավորիչները, սափրումը և այլն:

 

8. Խոնավությունը խմորիչներին թույլ է տալիս բազմանալ հեշտոցում: Հեշտոցը լավ սրբեք լոգանքից հետո: Ամռանը զգեստներ կամ կիսաշրջազգեստներ կրեք: Լողափից հետո չոր հագուստ հագեք:

9. Սեքսից հետո միզելն օգտակար սովորոթյուն է: Այն օգնում է կանխել խմորիչ վարակները:

10. Բամբակն իդեալական կտոր է հեշտոցի համար, ինչպես զգայուն մաշկի համար օճառը՝ առանց հոտի:

11. Բիկինի գոտում մազերից ազատվելու համար կարող եք սափրել, մեղրամոմով հեռացնել կամ լազերի միջոցով: Եթե զգայուն հեշտոց ունեք, դիմեք պրոֆեսիոնալի՝ խմորիչ վարակներից խուսափելու համար:

12. Առաջին սեսքսի ժամանակ հավանաբար ցավ կզգաք և մի քիչ (կամ ավելի շատ) արյուն կգա: Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, որը հնարավոր է ավելի շուտ վնասել, քան կորցնել կուսությունը: Կուսաթաղանթը պատռել կարող են մատները, առարկաները կամ տամպոնները:

13. Բացի պահպանակից՝ ոչ մի հակաբեղմնավորիչ չի պաշտպանում վեներական հիվանդություններից:

14. Եթե որոշել եք հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել, իմացեք, որ կարող են կողմնակի ազդեցություններ առաջանալ, որոնցից են՝ գիրացումը, տրամադրության փոփոխությունները և ընկճախտը:

15. Մյուս կողմից, հակաբեղմնավորիչ հաբերը մաքրում են մաշկը և դաշտանը պակաս ցավոտ են դարձնում:

16. Երբեք ամսվա կեսին մի դադարեք հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել: Եթե դժգոհ եք ձեր դեղերից, դրանց ընդունումն ավարտեք և միայն հետո անցեք ուրիշ տեսակի: Այլապես հորմանոլ խախտում է հնարավոր:

17. Եթե հետաքրքրված չեք հակաբեղմնավորիչ հաբերով, կարող եք դրանց փոխարեն՝ հակաբեղմնավորիչ պատվաստում փորձել, որը պետք է ներարկել ամեն 3 ամիսը մեկ գինեկոլոգի մոտ:

18. Նաև կարող եք ներարգանդային հակաբեղմնավորիչ օգտագործել, որն արգանդի խոռոչում տեղադրվող Т-աձև առարկա է:

19. Կա ներարգանդային հակաբեղմնավորիչի երկու տեսակ՝ հորմոնալ և պղնձե: Հորմոնալը բավարարում է 3-5 տարի, իսկ պղնձեն՝ 10 տարի:

20. Հորմոնալ ներարգանդային հակաբեղմնավորիչները (որոշ կանանց դեպքում) ամբողջովին ճնշում են դաշտանը կամ այն կարճացնում են: Պղնձե հակաբեղմնավորիչների դեպքում դաշտանը կարող է ավելի երկար տևել և ցավ առաջացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular