ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ երեխային շատ քիչ էր մնացել ապրելու, բայց այն ինչ եղավ Սուրբ Ծննդյան օրը, շոկի ենթարկեց ողջ աշխարհը

ՎԻԴԵՈ

Մինչ երեխաների մեծ մասը նշում են իրենց ծննդյան օրը ռեստորաններում կամ տան բկերում, փոքրիկ Պոփի Սմիթը նշեց այն հիվանդանոցում՝ պայքարելով իր կյանքի համար: Երբ  ծնողները՝ Էմի և Սթեֆան Սմիթները, ցանկացան նրան արթնացնել երեկոյան, նա ոչ մի արձագանք չտվեց: Նրանք գիտեին, որ երեխայի սիրտը դեռ բաբախում է, բայց հասկացան, որ ինչ-որ բան այն չէ: Երբ հայրը նկատեց, որ աղջիկը չի կարողանում շնչել, վազեց բժշկի ետևից: Ռենգեն հետազոտությունը ցույց տվեց, որ նրա թոքերը լի էին հեղուկով: Այդ օրը նրանք երկար սպասեցին հետազոտության արդյունքներին, բայց ի վերջո բժիշկները եկան և հայտնեցին, որ իրենց դստեր մոտ հայտնաբերվել է ուղեղի վնասվածք ու նրա ապրելու շանսերը շատ քիչ են:  Պոփին չէր արձագանքում ոչ լույսին, ոչ ձայներին, ոչ էլ շփումներին...Սմիթների ընտանիքը շոկի մեջ էր: Սուրբ Ծննդյան օրը նրա ծնողները ու երկու քույրերը՝ Էլիշան ու Մեյսին, գնացին եկեղեցի և աղոթեցին փոքրիկի կյանքի համար: Դրանից հետո նրանք այցելեցին Պոփիին և  քույրը՝ Մեյսին, համբուրեց նրան ու դրանից աղջիկը սկսեց կամացուկ հռհռալ: Բժիշկներն ասացին, որ դա անհնար է, քանի որ աղջիկը կորցերել է իր զգացողությունը: Բայց հայրը ասաց, որ նրանք սխալվում են: Այսօր փոքրիկ Պոփին լիովին ապաքինվել է, նա կարողանում է շարժվել, խոսել: Եվ նրա ծնողները անչափ շնորհակալ են կատարված հրաշքի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular