ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում մեկ շաբաթում ինը երկրաշարժ է գրանցվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Հուլիսի 29-ից 31-ը երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Բաշկալա քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևելք, մյուս երկուսն էլ՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.3) Չալդրան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք և Վան քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք:

Հուլիսի 30-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օգոստոսի 1-ին 6-7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 5.0) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Քյուրդամիր քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են, մասնավորապես, Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղ) քաղաքում՝ 3-4 բալ, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 3 բալ և մայրաքաղաք Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Նույն օրը նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ՝ 5 և 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.9 և 4.1): Օգոստոսի 2-ին 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.8) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Ահար քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, այն զգացվել է Մեղրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 29-ին՝ Հյուսիսային Մարիանյան կղզիների տարածքում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հուլիսի 31-ին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանում: Երկրաշարժի հետևանքով տարհանվել է 1200 մարդ, վնասվել է 200-ից ավելի շինություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular