ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 նախապայման` լավ սեքսի համար

ՖՈՏՈ

Այս նյուանսները շատ տղամարդկանց կարող են բացարձակ անիմաստ թվալ…

Լավ սեքսի առաջին նախապայմանը վստահելի տարածքն է: Կանանց բացարձակ մեծամասնությունը կպահանջի, որ սեքսի ժամանակ օտար մարդկանց ներխուժումը սենյակ իսպառ բացառվի: Ճիշտ է, ամեն կանոն իր բացառությունն ունի, և անգամ ամենաբարեպաշտ կինը երբեմն կարող է ցանկանալ սեքսով զբաղվել ընկերուհու տանը կամ հանդերձարանում:

Կայունությունն (ամուսնական ննջարան) և էքստրիմ-տարբերակները (վերելակ, այգի, ավտոմեքենա) ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե ամուսնական զույգը դժվարությամբ է տարածք գտնում լիարժեք սեքսով զբաղվելու համար, ապա սեքսուալ խանգարումները սարի հետևում չեն, բացի այդ՝ տասնյակ շարունակ միևնույն անկողինը կարող է վատ ազդել նյարդերի և լիբիդոյի վրա:

Լավ սեքսի երկրորդ նախապայմանը լավ ձայնամեկուսացումն է: Ջասթին Բիբերի երգով ռինգթոնը կարող է վայրկյանական ոչնչացնել տղամարդու լիբիդոն, իսկ կնոջը` զրկել օրգազմից: Ուստի հեռախոսային զանգերից ավելի լավ է հրաժարվել սեքսի ժամանակ: Բացի այդ` կողմնակի աղմուկները նույնպես լավ նախապայման չեն: Եթե վստահ չեք ձեր բնակարանի լավ ձայնամեկուսացման վրա, ապա երաժշտություն միացրեք, բայց խուսափեք կտրուկ երգերից:

Երրորդ նախապայմանը վատ կարմայի բացակայությունն է, այսինքն՝ այն, ինչ կարող է բացասական էմոցիաներ առաջացնել: Տղամարդիկ, հիշե՛ք, սիրելիի գալուց առաջ մոխրամանները լվացվում են, իսկ կեղտոտ գուլպաները տարվում են լոգասենյակ կամ գոնե խցկվում են անկողնու տակ, իսկ կեղտոտ ամաններն անկողնու կողքից վերացվում են:

Աղջիկնե՛ր, ցանկացած տղամարդու լուսանկարը, թեկուզ դա ձեր եղբայրը լինի, նույնպես հեռացվում է: Իսկ ահա ներքնազգեստի պահը մի փոքր վիճելի է: Որոշ տղամարդիկ աթոռի հենակին անփութորեն դրված կրծկալ տեսնելիս իսկական հրճվանք են ապրում, իսկ ահա մյուսների մոտ դա կարող է էսթետիկ բողոք առաջ քաշել:

Լավ սեքսի չորրորդ նախապայմանը չափավոր լուսավորվածությունն է: Կատարյալ մթությունը հարմար է դեռահասների համար, իսկ ահա ավելի հասուն մարդկանց հարմար է չափավոր լույսը: Կնոջ մորեմերկ մարմինը, շողքերի խաղը հատկապես պետք են տղամարդկանց, քանի որ դրանք ավելի լավ են ազդում լիբիդոյի վրա: Բայց որոշ սեքսոլոգներ պնդում են, որ արևային վառ լույսը հիանալի պայման է սեքսի համար, բայց դա արդեն ճաշակի հարց է:

Եվ վերջապես, նախապայման հինգերորդ. էմոցիաների արտահայտման արգելքի բացակայություն: Պետք է լիակատար ազատություն տալ էմոցիաներին, տնքոցներին, դիմախաղին, հավելյալ շարժումներին, գովասանքներին: Կարելի է և պետք է անել այն ամենը, ինչ ցանկանում եք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular