ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես է ավարտվելու Հարսիկը բազմասերիանանոց սերիալը

ՎԻԴԵՈ
 

Հարսիկը  հնդկական հեռուստասերիալ է՝ ստեղծված Colors TVհեռուստաալիքի կողմից։ Այդ հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2008 թվականի հուլիսի 21-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը, ունի 2248 դրվագ։ Գործողությունները ծավալվում են Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջաստան նահանգում: Ներկայացվում է մանուկ հասակում ամուսնացած աղջկա կյանքը: Առաջին եթերաշրջանը նվիրված է Անանդիի և Ջագդիշի կյանքին, որոնք արդեն ամուսնացած էին երեխա ժամանակ: Երկրորդ եթերաշրջանը արտացոլում է Անանդիի աղջկա՝ բժիշկ Նանդինիի կյանքը, որը նույնպես երեխա-հարսնացու էր։ «Հարսիկը» հեռուստասերիալը շատ զգայուն է ներկայացնում՝ երեխաների աղետալի վիճակը, որոնց իրենց կամքին հակառակ ստիպում են ամուսնանալ հանուն ավանդույթի և պատասխանատվություն կրել իրենց հետագա կյանքի համար։ Հեռուսասերիալը համարվում է առաջին հնդկական սերիալը, որն ունի 2000 և ավելի դրվագներ:

Առաջին եթերաշրջանի վերջում Ջագդիշը հասկանում է իր սխալը և հետ վերադառնում իր կնոջ՝ Անանդիի մոտ: Բայց Անանդին արդեն ամուսնացած է լինում Շիվրաջ անունով տղայի հետ և նա ուղղակի լավ ընկեր է մնում Ջագդիշի համար: Վերջինն էլ ամուսնանում է մեկ ուրիշ աղջկա հետ, ով ժամանակին նույնպես ամուսնացած է եղել վաղ հասակում: Շիվրաջն ոու Անանդին երեխա են որդեգրում, ապա ունենում են իրենց զույգ երեխաները՝ Շիվամն ու Նանդինին: Ի վերջո Անանդին մահանում ՝ պաշտպանելով իր երեխաներին: Իսկ փոխարենը՝ Ջագդիշը սպանում է Անանդիին սպանողին: Երկրորդ եթերաշրջանը նրանց դստեր՝ Նանդինիի մասին է, ով անցնում է փորձությունների և դժվարությունների միջով մոր մահից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular