ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ դժբախտություն Քիմ Քարդաշյանի կյանքում. Քաղցկեղը չի խնայում նույնիսկ հայտնիներին

ՖՈՏՈ

Իզուր չէ, որ քաղցկեղը համարվում է 21-րդ դարի չարիքը: Այն ամեն տարի միլլիոնավոր կյանքեր է խլում և նույնիսկ լավագույն մասնագետների մոտ բուժումը չի երաշխավորում հիվանդության լիարժեք հաղթահարում:

Վերջին շրջանում հաճախ ենq լսում քաղցկեղից մահացած հայտնիների մասին: Նրանց մեծ մասը թաքցնում է հիվանդությունը, իսկ որոշներն էլ բացահայտ խոսում են այդ մասին և պայքարի միջոցներ փնտրում:

Past.am-ին հայտնի է դարձել, որ դժբախտությունը թակել է նաև Քարդաշյանների դուռը:

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջենները, ով 2015-ին սեռափոխության վիրահատության ենթարկվեց և դարձավ Քեյթլին Ջեններ, տառապում է մաշկի քաղցկեղով:

Հիվանդության առաջացման պատճառ է հանդիսացել ուժեղ արևայրուքը: Քեյթլինը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում ցուցադրում է իր վրա կրած դաժան հետևանքները և հորդորում է մարդկանց չմոռանալ արևապաշտպան մեթոդների մասին: 

Քեյթլինին լուրջ վտանգ է սպառնում մնալ առանց քթի, քանի որ նա մեկ անգամ արդեն ենթարկվել է վիրահատության՝ քթի վրա առաջացած բշտիկի հետևանքով:
Հայտնի աստղը ընտանիքի աջակցությամբ այս պահին պայքարում է հիվանդության դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular