Փարիզի Էյֆելյան աշտարակը վերանորոգումից հետո կարող է ստանալ բնօրինակ կարմիր գույնը: Գուստավ Էյֆելի գաղափարի համաձայն՝ այդպիսի երանգը պետք է թաքցներ ժանգի առաջացումը։
Քաղաքային խորհուրդը հաստատել է, որ առաջիկա վերանորոգման ընթացքում աշտարակը ծածկվելու է ներկով: Ամեն տարի այն այցելում է ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, և ֆրանսիական մայրաքաղաքի հիմնական ճարտարապետական տեսարժան վայրը արագորեն կորցնում է իր փայլը: