Դեպք Երեւանի կենտրոնում. ծառն ընկել է կայանած «Toyota Camry»-ի վրա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 3-ին, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 78 շենքի մոտակայքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է «Toyota Camry» մակնիշի 03 VV 003 համարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):
Փրկարարները հեռացրել են ճյուղն ավտոմեքենայից: